ԼՐԱՀՈՍ

լրահոս

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

May 14, 2025, 12:38 am

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

May 12, 2025, 12:50 am

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

February 10, 2021, 4:22 pm

3698

Սիրելի հայրենակիցներ. Քառասունչորս օրյա պատերազմը, դրա արդյունքում ձևավորված հետպատերազմական գործընթացներն ու տրամադրությունները, ինչպես նաև այսօր մեր տարածաշրջանում տեղի ունեցող գլոբալ աշխարհաքաղաքական վերադասավորումները, մեր հայրենիքը կանգնեցրել են չափազանց լուրջ մարտահրավերների առջև:

Մի կողմից պատերազմի արդյունքում կրած ցավալի մարդկային ու տարածքային կորուստների պատճառով հասարակության մեջ առաջացած հուսահատության ու հիասթափության զգացողությունը, մյուս կողմից իշխանության՝ սեփական բացարձակ անսխալականության մեջ համոզված լինելն ու արհեստածին ընդդիմության իշխանությունն ամեն գնով զավթելու մոլուցքը, երկրում անհանդուրժողականության ու բևեռվածության մթնոլորտը հասցրել են մի սահմանի, որից այն կողմ ցանկացած ցնցում կարող է հանգեցնել անգամ պետականության կորստի:

Մեր խորին համոզմամբ, այս իրավիճակում, իշխանությունը պարտավոր է մի կողմից, անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել երկրում հանդուրժողականության և քաղաքակիրթ քննարկումների մթնոլորտը վերականգնելու, մյուս կողմից՝ կադրային լրջագույն փոփոխությունների միջոցով կառավարման համակարգը (հատկապես անվտանգային և ուժային կառույցները) որակապես նոր աստիճանի բարձրացնելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա վերջիններս պետք է համոզված լինեն, որ սահմանադրության ու օրենքների շրջանակից դուրս գալու ցանկացած փորձ պետության կողմից արժանանալու է համարժեք ամենախիստ հակազդեցությանը:

Մենք՝ որպես հայրենիքի հավատարիմ զինվորներ ու պետության ճշմարիտ քաղաքացիներ, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր կանգնած ենք ոչ թե իշխանության կամ ընդդիմության, այլ երկրի պետական շահերի պաշտպանության դիրքերում, և մեր ողջ ներուժն օգտագործելու ենք երկրի ինքնիշխանությանը և անվտանգությանը սպառնացող մարտահրավերներին դիմակայելու համար:

Ազատամարտիկների Դաշինքի վարչություն

Երևան 10.02.2021

Նյութի աղբյուր. hima.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա