ԼՐԱՀՈՍ

լրահոս

Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

May 14, 2025, 7:25 pm

Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»

May 14, 2025, 2:52 pm

«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ

May 14, 2025, 1:39 pm

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

May 14, 2025, 12:38 am

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

May 12, 2025, 12:50 am

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Այժմ առավել ևս չպետք է անտեսել կորոնավիրուսի դեմ պայքարը. վարակակիրներ կան, որ պետք է վերակենդանացման բաժանմունքում գտնվեին, բայց տնային բուժում են ստանում. բժիշկ

October 21, 2020, 5:50 pm

2422

Այժմ առավել ևս չպետք է անտեսել կորոնավիրուսի դեմ պայքարը. վարակակիրներ կան, որ պետք է վերակենդանացման բաժանմունքում գտնվեին, բայց տնային բուժում են ստանում. բժիշկ

Պետք է բարձր գիտակցություն ունենալ և հասկանալ, որ մենք երկու ճակատում ենք կռվում: Այժմ առավել ևս չպետք է անտեսել կորոնավիրուսի դեմ պայքարը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է բժիշկ-թերապևտ, Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի՝ մեկ օրում հաստատված ռեկորդային՝ 1836 նոր դեպքին:

«Մինչև հիմա բազմաթիվ մարդիկ կան, որոնք կորոնավիրուսի գոյությանը չեն հավատում կամ պնդում են, թե թվերն ուռճացված են, մինչդեռ մարդիկ մահանում են դրանից: Այս հարցում կանոնակարգված չենք. հայրենասեր ենք, հյուրընկալ, բայց առնվազն կորոնավիրուսի դեմ պայքարում պատասխանատվության զգացում բացարձակապես չկա»,-ասաց նա:

Վերջինս խնդրահարույց  համարեց նաև հանգամանքը, որ այժմ կարող են գլուխ բարձրացնել սուր շնչառական սեզոնային վարակները, ինչն էլ ավելի կբարդացնի իրավիճակը:

«Չմոռանանք նաև, որ մինչ պատերազմի սկիզբը արդեն իսկ բացվել էին ուսումնական հաստատությունները: Ուսուցիչների թեստավորում կատարվեց, նրանց մի մասը, առանց թեստի պատասխանն իմանալու, դպրոց մտավ, տարեց ուսուցիչների մի մասը շարունակում էր աշխատել, իսկ աշակերտների թեստավորում չկատարվեց: Սրանք բոլորը խնդիրներ են»,-ասաց նա՝ ընդգծելով նաև հանրային տրանսպորտում տիրող իրավիճակը, երբ կուտակումներ են, իսկ ուղևորներից շատերը՝ առանց դիմակի:

Մանուկյանի խոսքով՝ պետք է հաշվի առնել, որ կորոնավիրուսի այսքան գրանցված դեպքերից զատ, կան այնպիսիք, որոնք  թեստավորմամբ չեն հաստատվել: «Օրինակ՝ ընտանիքից միայն մեկն է թեստավորվել, վարակը հաստատվել է, մյուսները չեն ստուգվել, բայց կարող են վարակակիր լինել: Կամ այնպիսիք, որ ունեն տիպիկ կորոնավիրուսային թոքաբորբ, սակայն բուն թեստավորում չի եղել կամ բացասական է եղել պատասխանը: Կան դեպքեր, երբ թեստավորումը եղել է, պատասխանը՝ բացասական, սակայն սխալվելու հավանականությունն է պետք հաշվի առնել, հետևաբար՝ դեպքերն ավելի շատ են»,-ասաց նա:

Ըստ բժիշկ-թերապևտի՝ լուծման հնարավոր տարբերակ է ինչ-որ տարածքներ վերածել բժշկական կենտրոնների: «Այն հիվանդանոցներից շատերը, որոնք սպասարկում էին կորոնավիրուսով հիվանդներին, այժմ կատարում են վիրավորված զինծառայողների, քաղաքացիների բուժում: Ինքս տնային պայմաններում բուժում եմ վարակակիրների, որոնք ոչ թե հիվանդանոցային, այլ արդեն վերակենդանացման բաժանմունքում բուժվելու կարիք ունեն: Այս ամենի հետևանքով ունենալու ենք մահացության բաձր աստիճան, այն էլ՝ տնային մահացության, երբ մարդն անգամ օգնություն ստանալ չի կարողացել»,-ասաց Լամարա Մանուկյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում հոկտեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1836 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 68 530-ի, ընդհանուր մահացածների թիվը 1121 է,  կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 321 է, ընդհանուր առողջացածներինը՝ 49219: Ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 357 104 թեստ:

Նյութի աղբյուր. Tert.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա