ԼՐԱՀՈՍ
լրահոս
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»
May 14, 2025, 2:52 pm
«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ
May 14, 2025, 1:39 pm
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում
May 14, 2025, 12:38 am
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
May 12, 2025, 12:50 am
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Էրդողանի անսպասելի հայտարարությունը. Ալիեւը հեռանու՞մ է. Lragir.am
October 3, 2020, 2:43 am
3167
«Ես հույս ունեմ, որ Ադրբեջանի բանակը կշարունակի հարձակումը, մինչեւ չազատագրի Ղարաբաղը», ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Թուրքիայում հայտարարել է Էրդողանը:
Էրդողանի հայտարարությունը պարունակում է բավականին հետաքրքիր տողատակ եւ շերտեր, որոնք կարող են զգուշավոր դիտարկման տեղիք տալ: Ադրբեջանը Թուրքիայի ռազմա-ահաբեկչական աջակցությամբ արդեն մի քանի օր է փորձում է ճեղքել հայկական պաշտպանությունն ու արձանագրել որեւէ ռազմական հաջողություն, դրա փոխարեն սակայն կրելով ծանրագույն կորուստներ:
Անկարան այդ ֆոնին հայտարարում է Ադրբեջանին մինչեւ վերջ աջակցելու պատրաստակամության մասին: Նախօրեին տեղի էր ունեցել Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի եւ ՌԴ արտգործնախարար Լավրովի հեռախոսազրույցը, որի կապակցությամբ տարածված հաղորդագրության մեջ նշվում էր անցնող օրերի համար բացառիկ հանգամանք՝ «երկուստեք համաձայնություն, որ կրակը պետք է դադարեցնել»: Այդ հանգամանքը ուշագրավ էր թուրքական հայտարարությունների դինամիկայի տեսանկյունից:
Ահա այդ ֆոնին հատկանշական է Էրդողանի «հույսը», թե Ադրբեջանը կշարունակի: Այսինքն, նա վստահ չէ՞, որ Բաքուն կշարունակի: Հայկական բանակի գործողություններից հետո այդ անվստահությունն իհարկե կարող է վկայել Էդողանի մոտ Ալիեւի ողջախոհության կանխավարկածի առկայության մասին. հայկական բանակը ստեղծել է մի վիճակ, որը գուցե թելադրելու է Ալիեւին կանգ առնել, անգամ եթե Էրդողանը ունի հակառակի «հույս»:
Ավելի վաղ՝ Ալիեւի հուլիսյան պարտությունից հետո Անկարան մի քանի անգամ հայտարարում էր, որ կաջակցի ցանկացած որոշման, որ կկայացնի Բաքուն: Այդ հայտարարությունները Թուրքիայի «ապահովագրումն» էին՝ անհրաժեշտության դեպքում պատասխանատվությունը Բաքվի վրա թողնելու համար:
Գործնականում, Էրդողանի հայտարարությունը, թե «հույս ունի», որ Ադրբեջանը կշարունակի, այդ շարքից է՝ պատասխանատվությունը դրվում է Ալիեւի վրա: Այլ կերպ ասած, Էրդողանը կատարում է այդ ուղղությամբ առաջին քայլը: Հայտարարությունը, թե Բաքուն իբր գրավել է տարածքներ, թերեւս երկուստեք «դեմք փրկելու» համար է, ինչի ստեղծման ուղղությամբ ըստ ամենայնի այժմ տքնում է թուրք-ադրբեջանական պրոպագանդան: Դա բոլորովին չի նշանակում, թե Էրդողանը սկսում է արգելակել: Բայց բավականին նկատելի է, որ նա սկսում է առնվազն բարձրաձայն խորհել ու պատրաստվել, ու թերեւս լսարանին էլ պատրաստել այդ քայլին, զգալով դրա հասունացող անհրաժեշտությունը, քան դեռ գոնե պրոպագանդան կարող է լուծել որեւէ հարց:
Այս դեպքում իհարկե հարց է, թե արդյոք կարող է դեր ունենալ այն, որ Ալիեւն սկսել է գիտակցել ընդհուպ կյանքի վտանգը ու ելքեր փնտրել Էրդողանից հեռու:
Մեկնաբան` ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ