ԼՐԱՀՈՍ

լրահոս

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

May 21, 2025, 11:21 am

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան

May 19, 2025, 11:47 pm

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

May 19, 2025, 10:28 am

Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է

May 18, 2025, 11:19 pm

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

May 14, 2025, 7:25 pm

Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»

May 14, 2025, 2:52 pm

«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ

May 14, 2025, 1:39 pm

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

May 14, 2025, 12:38 am

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

May 12, 2025, 12:50 am

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Իսլամիստ գրոհայինները՝ Ադրբեջանում. միջազգային լրատվամիջոցների արձագանքը

September 29, 2020, 9:59 pm

2206

Սեպտեմբերի 27-ից Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները միջազգային լրատվամիջոցների հիմնական գլխագրերում են: 1lurer.am-ի հետ զրույցում «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Իզաբել Շատոյանն ընդգծում է, որ հիմնական արձագանքը թե՛ փորձագիտական, թե՛ պետական մակարդակով ավելի շատ համընկնում է հայկական երկու կողմերի հնչեցրած դիրքորոշումներին:

«Իհարկե բացառությամբ աշխարհում մի երկրի՝ Թուրքիայի, որը հանդես է գալիս Ադրբեջանի անվերապահ աջակցությամբ: Մեզ համար նորություն չէ Թուրքիայի նման գործելաոճը, որովհետև Ադրբեջանի կողմից էսկալացիայի գնալու ցանկացած փորձի ժամանակ Թուրքիան մշտապես իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական մակարդակներով»,- ասաց Շատոյանը:

Փորձագետն այս հարցում որակական փոփոխություն է նկատում՝ նշելով, որ եթե նախկինում Թուրքիայի աջակցությունը հիմնականում սահմանափակվում էր քաղաքական և դիվանագիտական մակարդակներում, այժմ արդեն խոսքն անմիջական մասնակցության մասին է:

«Մասնավորապես, ադրբեջանցի զինվորների հետ սահմանին այժմ կռվում են թուրք զինվորներ, ռազմական ոլորտի մասնագետներ, հրահանգիչներ, ինչպես նաև խոսքը թուրք զինյալների, գրոհայինների մասին է: Հատկանշական է, որ միջազգային մամուլը հենց այս կետին էլ ուշադրություն է դարձնում: Մինչ ռազմական գործողությունների մեկնարկն էլ միջազգային լրատվամիջոցների հիմնականում թվիթերյան հարթակում քննարկվում էր թուրք գրոհայինների մասնակցությունը, որ Թուրքիան հավաքագրում է գրոհայինների՝ Ադրբեջան տեղափոխելու, Հայաստանի դեմ կռվելու նպատակով, սակայն այժմ միջազգային լրատվամիջոցներն ավելի առարկայական են այս հարցին անդրադառնում, որոշակի ապացույցներ կան, օրինակներ են նշվում»,- ասաց Շատոյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Reuters-ը հոդված է հրապարակել, որում ներկայացվում է՝ Թուրքիան սիրիացի ապստամբներ է ուղարկում Հայաստանի հետ սրվող հակամարտությունում Ադրբեջանին աջակցելու, քանի որ Անկարան խոստանում է սատարել իր մուսուլման դաշնակցին: Այդ մասին պատմել են հենց երկու սիրիացի ապստամբներ՝ նշելով, որ իրենց խոստացել են ամսական մոտ 1500 ԱՄՆ դոլար:

Փորձագետն ուշագրավ է համարում, որ միջազգային լրատվամիջոցներն անդրադառնում են նաև զինյալների հավաքագրման մեխանիզմներին, երբ, օրինակ՝ գրոհայինները հավաքագրվում են թուրք-սիրիական սահմանին, այնուհետև տեղափոխվում Թուրքիա, դրանից հետո՝ Ադրբեջան: Իսկ թե ինչո՞ւ է միջազգային հանրության համար հատկապես այս գործելաոճը հետաքրքիր, Շատոյանն ասաց. «Դրան նպաստել է վերջին ամիսներին Թուրքիայի ապակառուցողական գործողությունը տարբեր տարածաշրջաններում ՝ սկսած Լիբիայից, Իրաքից, հիմա արդեն Արևելյան Միջերկրածովում: Հիմա արդեն տեսնում ենք, որ Թուրքիան իր ապակառուցողական գործողություններով տեղափոխվել է Հարավային Կովկաս»:

Ըստ նրա՝ միջազգային մամուլի մոնիթորինգից էլ կարող ենք տեսնել՝ հիմնականում փորձագիտական շրջանակները միջազգային հարթակում խոսում են այն մասին, որ Ադրբեջանը առավել շատ դրդապատճառներ ուներ ռազմական գործողությունների դիմելու համար, քան Հայաստանը:

«Այստեղ կցանկանայի հատկապես մեջբերել ղարաբաղյան հակամարտության խնդրով երկար տարիներ զբաղվող փորձագետ Թոմաս դե Վաալի հայտարարությունը, որ Ադրբեջանն ավելի շատ պատճառներ ուներ դիմելու ռազմական գործողությունների մեկնարկի, քան Հայաստանը, որն անվերապահ աջակցություն է հայտնում ստատուս քվոյի պահպանմանը»,- ասաց փորձագետը:

Անդրադառնալով միջազգային մի շարք պարբերականների անդրադարձին, որոնցում խոսում են Թուրքիայի անմիջական ներգրավման՝ թուրք գրոհայինների մասնակցության մասին, Շատոյանն ընդգծեց՝ այդ թեզի տարածումը հայկական շրջանակների համար շատ կարևոր է:

Նյութի աղբյուր. 1lurer.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա