ԼՐԱՀՈՍ

լրահոս

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

May 12, 2025, 12:50 am

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

«Հայաստանի քրեակատարողական համակարգը մինչ օրս կրում է սովետական «բանտային» համակարգի արատավոր ժառանգությունը»․ Հովհաննես Մանուկյան

April 26, 2019, 7:34 pm

3786

ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱԱԾ-ի վերջին օրերին իրականացրած օպերատիվ միջոցառումները արձանագրեցին խնդիրներ, որոնց մասին բարձրաձայնում էին թե իրավապաշտպանները, թե քաղաքական ընդդիմախոսները, թե միջազգային տարբեր կառույցներ։ Փաստորեն, Հայաստանի քրեակատարողական համակարգը այն եզակի կառույցներից մնաց, որը մինչ օրս կրում է ՍՈՎԵՏԱԿԱՆ «բանտային» համակարգի ողջ արատավոր ժառանգությունը։ Սա այն եզակի փակ համակարգերից է, որտեղ պերմանենտ բարեփոխումների արդյունքում ընդամենը կոսմետիկ փոփոխություններ են արձանագրվում, և թերևս միակ էական փոփոխությունը այս համակարգի տեղաշարժն էր ՆԳՆ-ից արդարադատության նախարարության համակարգ, ինչը սոսկ մեխանիկական փոփոխության տպավորություն թողեց` արդյունքում բերելով այնպիսի բացասական հետևանքներ, ինչպիսիք են օպերատիվ կապի թուլացումը համապատասխան օպերատիվ ծառայությունների հետ և համակարգի ղեկավարի (տվյալ դեպքում արդարադատության նախարարի) վերահսկողության թուլացումը համակարգի նկատմամբ։ Դրան զուգահեռ շարունակեցին գոյություն ունենալ խորհրդային նեխած համակարգին բնորոշ այնպիսի ախտեր, ինչպիսիք են. 
    - հանցավոր բարքերը կալանավայրերում, ինչի հետևանքով պատահական կամ անզույշ սայթաքում թույլ տված անձը այդ բարոյական «մսաղացից» դուրս էր գալիս արդեն որպես կրիմինալ բարքերի կրող կամ էլ բարոյապես կոտրված անհատ, 
    - կապը արտաքին կրիմինալ հանրույթի հետ, ինչը նպաստում էր հանցավորության աճին և նոր տիպի հանցագործությունների ի հայտ գալուն, 
    - դատապարտյալների ծայրահեղ վատ կենցաղային պայմանները,  
    - կոռուպցիոն դրսևորումները պետական գնումներում, դատապարտյալների հետ ոչ կանոնադրական և ապօրինի հարաբերություններում և այլն, և այլն… 

Ո՞րն է լուծումը. կտրուկ միջոցներ, ոչ ստանդարտ քայլեր և բարեփոխումների նոր հայեցակարգ։ Ակամայից հիշեցի մեր հարևաններին, ում մոտ մի տասնհինգ տարի առաջ քրեակատարողական հիմնարկները (թերևս նաև ողջ երկիրը) ղեկավարում էին քրեական տարրերը, իսկ կալանավայրի ադմինիստրացիան նրանց սպասարկող անձնակազմի դեր էր կատարում։ Վրացի բարեփոխիչները շատ կտրուկ և խիստ, ինչ որ տեղ ասեմ նաև դաժան գործիքակազմով կարգի բերեցին իրավիճակը այս համակարգում։ Հետո իհարկե, քաղաքական հորձանուտում, հիմնականում քաղաքական շահերի հիմքի վրա, բացահայտվեցին դեպքեր, որոնք օրենքի կոպիտ խախտման, խոշտանգումների դրսևորումներ էին պարունակում, բաjց ինչպես ասում են «Лес рубят — щепки летят» ... 

Արդյունքի հասնելու և քրեակատարողական համակարգում իրապես վիճակ փոխելու համար շատ հստակ և խիստ կառավարմանը զուգահեռ պետք է կտրուկ բարեփոխումներ իրականացնել, չխորշելով և չվախենալով քննարկել ծայրահեղ և ոչ ստանդարտ լուծումներ, ընդհուպ մինչև մասնավոր սեգմենտի ներգրավումը ՔԿՀ համակարգի կառավարման գործառույթում։ Էլ չասեմ այնպիսի ընդունված և արդյունավետ գործիքների մասին, ինչպիսիք են.  
    - ազատազրկման հետ չկապված պատիժների ծավալների ընդլայնումը, ինչը կբերի համակարգի բեռնաթափման և ծախսային խնայողությունների,  
    - պրոբացիոն ծառայության գործառույթների ընդլայնումն ու արդյունավետության բարձրացումը, ինչն արդյունավետ կդարձնի այլընտրանքային պատիժների կիրառումը և դատապարտված անձանց սոցիալիզացիան,  
    -բժշկական, սննդի և այլ ծառայությունների ԱՈԻԹՍՈՐՍԻՆԳԸ, ինչը կբարձրացնի այդ ծառայությունների որակը` ապահովելով միաժամանակ պետության ծախսերի օպտիմալացում,  
    - ծառայության տեխնիկական վերազինումը,  
    - դատախազական հսկողության արդյունավետության բարձրացումը, ինչը նպաստելու է պատիժների կատարման ոլորտում օրինականության ապահովմանը»։ 
 

Նյութի աղբյուր. ՄԱՄՈՒԼ.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա