ԼՐԱՀՈՍ

լրահոս

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

May 21, 2025, 11:21 am

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան

May 19, 2025, 11:47 pm

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

May 19, 2025, 10:28 am

Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է

May 18, 2025, 11:19 pm

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

May 14, 2025, 7:25 pm

Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»

May 14, 2025, 2:52 pm

«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ

May 14, 2025, 1:39 pm

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

May 14, 2025, 12:38 am

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

May 12, 2025, 12:50 am

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Տագնապալի լուր Բաքվից Անկարա. ռազմա-քաղաքական դեսանտ Բաքվում. Lragir.am

August 12, 2020, 11:36 pm

2747

Օգոստոսի 12-ին Բաքու է ժամանում Թուրքիայի ռազմական ղեկավարության մեծ պատվիրակությունը, որը հետեւելու է թուրք-ադրբեջանական զորավարժությանը: Այն պետք է ավարտվեր օգոստոսի 10-ին, սակայն երկարաձգվել է: Դրա հնարավոր պատճառներից մեկը կարող է լինել այն, որ Բաքվից տագնապալի լուրեր են գնացել Անկարա, որից հետո էլ թուրքական ռազմական մեծ  բարձրաստիճան պատվիրակությունը մեկնում է Բաքու:

Բաքու են այցելում Թուրքիայի պաշտպանության նախարարը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, զորամիավորումների հրամանատարներ, սպաներ: Նախօրեին տեղեկություն եղավ, որ Անկարայում ընդունել էին Ադրբեջանի նոր նշանակված արտգործնախարար Բայրամովին: Դիվանագիտության հետ կապ չունեցած Բայրամովը այդ պաշտոնին նշանակվեց տավուշյան սադրանքին Ադրբեջանի ստացած հուժկու հարվածից հետո Բաքվի իշխանության ներքին լուրջ ցնցումների համատեքստում: Անկարա այցը Բայրամովի առաջին այցն էր, այսպես ասած նախարարական մկրտությունը: Նրա հետ Անկարա էր մեկնել նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Հասանովի մեկնումն ինքնին հուշում է թերեւս, որ Թուրքիայի ռազմական ղեկավարության Ադրբեջան այց պլանավորված չի եղել, այլապես ինչու պետք է Անկարա մեկներ Հասանովը: Ըստ ամենայնի, Հասանովն ու  Բայրամովը Բաքվից ոչ այնքան լավ լուրեր են տարել Անկարա, կապված Ադրբեջանում ներքին իրավիճակի հետ: Թերեւս դրանից հետո կայացվել է Բաքու ռազմա-քաղաքական հրատապ դեսանտ գործուղելու որոշում, ինչն էլ քողարկելու համար երկարաձգվել է թուրք-ադրբեջանական զորավարժությունը:

Բաքվում խնդիրը թերեւս այն է, որ հասունանում է Անկարայի ազդեցության դեմ նկատելի դիմադրություն: Ադրբեջանի իշխանության համար Թուրքիայի եւ Ռուսաստանի հեռակա դիմակայությունը աստիճանաբար նկատելի է դառնում դեռեւս 2017 թվականից, ինչում ամենեւին երկրորդական դեր չուներ նաեւ ապրիլյան քառօրյայում հայկական բանակի ինքնիշխան դիմադրությունն ու Բաքվի առանցքով կառուցված ռազմա-քաղաքական ռեգիոնալ պլանների ձախողումը:

Իրավիճակն էլ ավելի սրեց Հայաստանում թավշյա հեղափոխությունը, իսկ Տավուշում 2020 թվականի հուլիսին տեղի ունեցածը խորապես փոխեց ռեգիոնալ իրողությունների տրամաբանությունը, առավել սրելով Ադրբեջանի համար ռուս-թուրքական մրցակցությունը: Անկարան փորձեց օգտվել հնարավորությունից եւ ամրացնել դիրքերը Բաքվում եւ Նախիջեւանում:

Սակայն, դրանից հետո կարծես թե սկսեց ուշքի գալ Ռուսաստանը, որտեղ իր քաղաքական մկրտությունը 2019-ի նոյեմբերին ստացավ Մեհրիբան Ալիեւան՝ Պուտինի շքանշանին զուգահեռ: Թեեւ դա բարեկամության գործում մեծ ավանդի համար էր, սակայն այդ շքանշանը իրական քաղաքականության առումով թերեւս ավանս էր, ոչ թե ավանդ: Ադրբեջանից ռուսական մամուլում սկսել են անուղղակի դժգոհել, որ Անկարան մղում է Ռուսաստանի հետ դիմակայության, մյուս կողմից էլ ադրբեջանական պրոպագանդիստական մեքենայի էջերում սկսել են ռեվերանս անել ԵՏՄ ուղղությամբ: Մեծ հաշվով հնարավոր է, որ Բաքվում այդ խաղը թույլ է տալիս Անկարան, բայց ռազմա-քաղաքական դեսանտի արտահերթ այցը վկայում է, որ այդուհանդերձ խաղը դուրս է Անկարայի վերահսկողությունից: Այլ հարց է՝ Ալիեւն է փորձում երկակի խաղալ, թե՞ Բաքվում աշխուժանում է իշխանության «հակաթուրքական» տարրը, եւ Մեհրիբան Ալիեւան է վերադարձնում ավանսը:

Մեկնաբան` ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա