ԼՐԱՀՈՍ

լրահոս

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

May 21, 2025, 11:21 am

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան

May 19, 2025, 11:47 pm

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

May 19, 2025, 10:28 am

Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է

May 18, 2025, 11:19 pm

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

May 14, 2025, 7:25 pm

Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»

May 14, 2025, 2:52 pm

«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ

May 14, 2025, 1:39 pm

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

May 14, 2025, 12:38 am

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

May 12, 2025, 12:50 am

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Ալիևի ղարաբաղյան մղձավանջը. փլվող իշխանության նոր հորատանցքը. Lragir.am

August 11, 2020, 3:08 pm

2423

  

Ադրբեջանը վերադառնում է «Ղարաբաղ», նախօրեին հայտարարել է այդ երկրի նախագահ Ալիևը, տալով այդ նավթահորի շահագործման մեկնարկը:

Ալիևը հույս է հայտնել, որ «Ղարաբաղ» անունը ստացած նավթահորը կշահագործվի հաջողությամբ: Ըստ Ալիեւի, նավթահորը Ադրբեջանի առաջին հետխորհրդային հորատանցքն է, քանի որ մյուսները սկսել էին շահագործվել ԽՍՀՄ շրջանում: Նա միաժամանակ ասել է, թե արտասահմանցի գործընկերները հետխորհրդային փուլի առաջին տարիներին չհավատացին Ադրբեջանի նոր հորատանցքի էֆեկտիվությանը եւ հեռացան, բայց իրենք շարունակեցին ուսումնասիրությունն ու ահա տալիս են մեկնարկը:

Միաժամանակ, իր նոր հորատանցքի առիթով արարողությանը Ալիևը բաց չի թողել հնարավորությունն անդրադառնալու նաեւ Արցախին, նշելով, թե «Ազգային ճակատի եւ Մուսավաթի պատճառով կորցրեցին Ղարաբաղը, բայց վերադառնալու են «իրենց Ղարաբաղ»»:

Ադրբեջանի նախագահի խոսքը թերևս աղերս ունի «քաղաքական շիզոֆրենիայի» հետ, այն իմաստով, որ Ալիեւն ըստ ամենայնի շուտով կսկսի «Ղարաբաղ» անվանակոչել իր տունը, որտեղ ապրում է, հայտարարելու համար, որ ինքն ամեն օր «վերադառնում է Ղարաբաղ»:

Նոր հորատանցքի առնչությամբ նրա ոգևորությունը հասկանալի է՝ դա հնարավորություն է լրացուցիչ փողի համար, որը կարող է թույլ տալ մեղմել սոցիալ-տնտեսական, քաղաքական խնդիրները, կարող է թույլ տալ գործարք առաջարկել արտասահմանյան գործընկերներին, այդպիսով փրկելով իշխանությունը, որը լրջորեն երերաց Տավուշի ուղղությամբ սադրանքին հայկական զինուժի տված պատասխանից հետո:

Միաժամանակ նա իհարկե պատկերացնում է, որ հորատանցքերը չեն կարող լինել այնքան, որ ծածկեն Արցախը «վերադարձնլու» նրա հոխորտալից խոստումները, որոնց վրա նա կառուցել է իր իշխանությունը և փաստացի ադրբեջանական պետության կյանքն ընդհանրապես: Ի վերջո, Ադրբեջանի նախագահը իր հանրությանն ասել է, որ նավթը հենց նրա համար է, որ «հետ բերեն» Արցախը: Նա այդպես է «բացատրել» այն, թե ինչու այդ նավթի տնտեսական էֆեկտը չի հասնում ադրբեջանցիներին, այլ վերածվում է սպառազինության, դրանով նաեւ ծածկելով մյուս՝ տարատեսակ օֆշորներում հանգրվանող միլիարդները:

Մինչդեռ, հոխորտալից խոստումն իրականացնելը ոչ միայն մեղմ ասած հնարավոր չէ, ինչպես ցույց տվեց 2016-ի ապրիլը, այլ հղի է նոր կորստի վտանգով, ինչպես ցույց տվեց 2020 հուլիսը: Զինվորի կյանքը Ալիևի համար արժեք չունի, արժեք ունի սեփական իշխանությունն ու կյանքը: Իսկ Տավուշում նա զգաց, թե այդ առնչությամբ որքան մոտիկ են ինքն ու սահմանը, երբ ավանդական թվացող սադրանքը վերաճեց Բաքվում իշխանության ճգնաժամի:

Մեկնաբան` ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա