ԼՐԱՀՈՍ
լրահոս
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»
May 14, 2025, 2:52 pm
«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ
May 14, 2025, 1:39 pm
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում
May 14, 2025, 12:38 am
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
May 12, 2025, 12:50 am
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
ՀԱՊԿ երրորդ ճանապարհը փակ է. Երեւանը ստեղծվել է աննախադեպ վիճակ. Lragir.am
July 13, 2020, 10:35 pm
3388
Հայաստանում լայն արձագանք է ստացել ՀԱՊԿ որոշումը, ավելի շուտ ՀԱՊԿ երկու որոշումները: Նախ կազմակերպությունը զարմացրեց հայաստանցիներին՝ Տավուշում ադրբեջանական սադրանքից հետո կայացնելով Մշտական խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու եւ հարցը քննարկելու աննախադեպ օպերատիվ որոշում: Հետո սակայն ՀԱՊԿ ամեն ինչ «գցեց» իր տեղը, հայտարարելով, թե լրացուցիչ կոնսուլտացիայի համար հետաձգում է նիստը՝ անորոշ ժամանակով:
ՀԱՊԿ վարքագիծը խոշոր հաշվով այդ կառույցի «ավանդական» տրամաբանության մեջ է, որը բացարձակապես կապ չունի ռազմա-քաղաքական բլոկի տրամաբանության հետ: Ավելի շուտ, ՀԱՊԿ-ն անտրամաբանական կառույց է, ըստ այդմ հնարավոր չէ դրանից սպասել ռազմա-քաղաքական բլոկին բնորոշ տրամաբանական վարքագիծ: Այն, որ այդպիսի ռազմա-քաղաքական բլոկ փաստացի գոյություն չունի, դեռեւս 2014-ի դեկտեմբերին Մոսկվայում ոչ պաշտոնական Վեհաժողովին բավականին պատկերավոր ձեւով ազդարարեց Սերժ Սարգսյանը: Նա ՀԱՊԿ ղեկավարներին նախատեց, թե անգամ հեռախոսը չեն վերցնում եւ զանգահարում Երեւան, հարցնելու համար, թե ինչպես է վիճակը սահմանին:
Այդ իմաստով, ՀԱՊԿ-ը մշտապես եղել է հետխորհրդային տարածության քաղաքական մրցակցության եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների պարզման մի հարթակ, որտեղ բլոկի սահմանները շատ հարաբերական են, եւ դրանցից դուրս գտնվող Ադրբեջանն, օրինակ, կարող էր ունենալ ավելի մեծ ներկայություն եւ ազդեցություն, քան բլոկի ներսում եղած Հայաստանը:
Այստեղ խնդիրն այն է, թե Հայաստանը որքանով է ունակ ինքնուրույն եւ հստակ հարցադրումներ դնել ՀԱՊԿ-ի առաջ, որովհետեւ եթե չկա այդ կարողությունը, ապա սկզբունքորեն անիմաստ է բլոկը լքելու հարցի բարձրացումը: Թավշյա հեղափոխությունից հետո Երեւանը հայտարարեց, թե որդեգրել է ՀԱՊԿ դերն ու նշանակությունը բարձրացնելու քաղաքականություն:
Առանցքայինն այստեղ այն է, թե որքանով է փոխվում Երեւանի քաղաքականությունն արցախյան հարցում եւ Ադրբեջանի հանդեպ գործողություններում: Այստեղ է, որ իրավիճակի փոփոխությունն անխուսափելիորեն դրա հետ առերեսման է բերելու ՀԱՊԿ-ին:
Տավուշում ադրբեջանական սադրանքին հասցված կոշտ հարվածը առերեսում է նաեւ ՀԱՊԿ-ի համար: Արտահերթ նիստ հրավիրելու արձագանքը պայմանավորված էր հենց դրանով: Հետո, իհարկե, նիստը չեղարկվեց, բայց դա, ըստ էության, ավելի շատ խոսում է ՀԱՊԿ-ի եւ Ադրբեջանի, քան Հայաստանի խնդրի մասին: Խոսքն այն մասին է, որ ՀԱՊԿ արտահերթ նիստի չեղարկմանը նախորդել էր ՌԴ արտգործնախարարի հեռախոսազրույցը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որում Լավրովը կոչ էր արել անհապաղ դադարեցնել կրակը, ինչը նշանակում է արձանագրել այն իրավիճակը, որ կա: Ըստ այդմ կարո՞ղ էր արդյոք նիստը չեղարկվել պայմանով, որ Բաքուն համակերպվում է ռազմավարական դիրքային կորստի հետ:
Բանն այն է, որ հակառակ դեպքում թե ՀԱՊԿ-ը, թե Բաքուն կարող էին հայտնվել փոխադարձ փակուղում, եթե Բաքուն փորձում է վերադարձնել կորուստը, իսկ Երեւանը մնում Տավուշում հասցված ուժեղ պատասխանի հաստատուն դիրքում:
ՀԱՊԿ-ն ի վերջո պետք է կամ աջակցի Երեւանին, կամ պարզապես հայտարարի իր գոյություն չունենալու մասին: Իրավիճակը թե Հայաստանում, թե աշխարհում վաղուց մտել է բավականին բաց խաղի շրջանակ եւ «երրորդ ճանապարհը», որ զավեշտի կարող է բերել օրինակ Հայաստանի ներքաղաքական կյանքում, աշխարհաքաղաքական կյանքում կարող է բերել բավականին բարդ հետեւանքի: ՀԱՊԿ-ը դա լավ է պատկերացնում: Դա թերեւս լավ է պատկերացնում նաեւ Բաքուն, որ չարժե չարաշահել երբեմնի ազդեցությունն ու ՀԱՊԿ-ին մղել փակուղի, դա լավ չի ավարտվի Ադրբեջանի համար:
Մեկնաբան` ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ