ԼՐԱՀՈՍ

լրահոս

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

May 21, 2025, 11:21 am

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան

May 19, 2025, 11:47 pm

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

May 19, 2025, 10:28 am

Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է

May 18, 2025, 11:19 pm

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

May 14, 2025, 7:25 pm

Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»

May 14, 2025, 2:52 pm

«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ

May 14, 2025, 1:39 pm

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

May 14, 2025, 12:38 am

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

May 12, 2025, 12:50 am

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Հրաժարում հրաժարականներից. ինչ պատահեց ԲՀԿ, Հայրենիք, ՀՅԴ եռյակի հետ. Lragir.am

July 12, 2020, 4:50 pm

2753

ԲՀԿ, Հայրենիք եւ ՀՅԴ կուսակցությունների եռյակի աշխատանքային խումբը տարածել է հայտարարություն, որտեղ գնահատել է կորոնավիրուսի դեմ կառավարության պայքարը: Ավելորդ է թերեւս ասել, որ եռյակը պայքարը գնահատել է խիստ անբավարար: Հատկանշական է, որ գնահատականից բխող եւ ձեւակերպված պահանջները գործնականում առնչություն չունեն բուն համավարակի եւ դրա հակազդման խնդիրների հետ, այլ փաստացի առնչվում են ներքաղաքական դիմակայությանը.

«Անհապաղ դադարեցնել սահմանադրական ինստիտուտների կազմալուծման հակապետական ընթացքը: Վերջ տալ ազգային արժեքներին, ինքնությանը և հանրային դիմադրողականությանը սպառնացող օտարածին օրակարգերի սպասարկմանը միտված գործողություններին: Վերանայել և չեղարկել համավարակին հակազդելու պատրվակով ոչ իրավաչափ հարկադրանքի միջոցների կիրառումը, այդ թվում՝ վարչականտուգանքները»:

Իհարկե, պահանջների տրամաբանությունն էլ բխում է այն հանգամանքից, որ եռյակի գնահատմամբ էլ կառավարությունը կորոնավիրուսի համաճարակն է օգտագործում քաղաքական խնդիրների եւ նպատակների համար:

Եռյակի հայտարարության մեջ հատկանշական է այլ բան՝ հրաժարականի պահանջի բացակայությունը: Դա ուշադրության է արժանանում այն պատճառով, որ օրեր առաջ այդ պահանջները հնչում էին, օրինակ ԲՀԿ նախագահի, այլ պատգամավորների, գործընկեր ուժերի ելույթներում, խոսքում, ակնարկներում:

Ինչու՞ է կուսակցությունների եռակը հրաժարվել կառավարության հրաժարականի պահանջից: Ընդ որում, հատկանշական է այն, որ նախօրեին էլ ծավալուն հայտարարություն էր տարածել ԲՀԿ նախագահը, որում եւս որեւէ խոսք չկար հրաժարականի այն պահանջի մասին, որ հնչեցրել էր Ծառուկյանը շաբաթներ առաջ:

Իհարկե, քաղաքական ռացիոնալության առումով հրաժարականի պահանջի բացակայությունը քաղաքական այդ միավորների համարժեքության ցուցիչ է: Հարցը կամ հետաքրքիրն այն է, թե ինչու՞ չկար այդ համարժեքությունը շաբաթներ առաջ, եւ կային հրաժարականի անհամարժեք պահանջներ, եւ ինչն է առաջացրել ռացիոնալություն ու համարժեքություն եւ հանել հրաժարականի պահանջները:

Արդյո՞ք եղել է ավելի մեծ ուժ, որը կուսակցությունների եռյակին ստիպել է մի քանի օր կամ շաբաթ առաջ անել հրաժարականի հայտարարություն, իսկ այժմ չի տեսնում դրա անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը: Թե՞ բանը ոչ թե ստիպելն է, այլ ինչ որ սխալ ազդակներ փոխանցելը, ինչն էլ այդ ուժերի մոտ բերել է իրականության սխալ գնահատման եւ անհամարժեք պահանջի:

Հնարավոր է, իհարկե, դիտարկել տարբեր վարկածներ, ընդհուպ այն, որ խնդիրը կարող էր լինել նաեւ եռյակի ներսում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲՀԿ նախագահը կարծես թե այդուհանդերձ խաղում է առանձին, ընդ որում բավականին հակասական: Օրինակ, Գագիկ Ծառուկյանը օրեր առաջ արեց հայտնի հայտարարությունը «հակառուսականության ալիքի» եւ դրա դեմ պայքարի իր պատրաստակամության մասին, որին, սակայն, նրա գործընկեր Հայրենիքն ու ՀՅԴ-ը չմիացան: Ավելին, Հայրենիքի նախագահ Արթուր Վանեցյանը հաջորդ օրը արեց մեկ այլ հայտարարություն, բոլորովին այլ թեմայով՝ հանրային համերաշխության անհրաժեշտություն:

Ծառուկյանը նախօրեին էլ տարածեց լայն ու ծավալուն հայտարարություն, որով փաստորեն Նիկոլ Փաշինյանին հայտնում էր հաշտության պատրաստակամություն, հիշեցնում, որ ինքը եղել է կամուրջ սոցիալական դժգոհության եւ կառավարության միջեւ մինչեւ հեղափոխությունը, ըստ այդմ թերեւս ակնարկում, որ պատրաստ է լինել նաեւ տնտեսական ծանր վիճակում, այսինքն ամենեւին չի ուզում լինել վարչապետ՝ կբավարարվի «կամուրջի» կամ «բուֆերի» կարգավիճակով:

Ըստ ամենայնի, ԲՀԿ նախագահի մոտ կա մտայնությունը, որ իր շուրջ ձեւավորվող գործակցության եռյակը ոչ թե գալիս է իր դրոշի հետեւից, այլ կարգավիճակի, այսինքն, այսպես ասած, «ընդդիմադիր առաջնորդի» կարգավիճակի հետեւից: Ընդ որում, ԲՀԿ նախագահի համար առավել քան պարզ չէ թերեւս այն, թե իսկ ո՞վ է գալիս այդ ուժերի հետեւից: Ըստ ամենայնի, հենց այդ անորոշությունն էլ նրան մղել է Փաշինյանի հետ պայմանավորվելու պատրաստակամություն հայտնելուն, քանի որ այդտեղ է դիտարկել իր համար առավելագույն կանխատեսելիությունը:

Դրանից հետո հատկանշական է երեք կուսակցությունների հայտարարությունը ընդամենը աշխատանքային խմբի մակարդակում:

Մեկնաբան` ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա