ԼՐԱՀՈՍ

լրահոս

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

May 21, 2025, 11:21 am

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան

May 19, 2025, 11:47 pm

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

May 19, 2025, 10:28 am

Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է

May 18, 2025, 11:19 pm

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

May 14, 2025, 7:25 pm

Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»

May 14, 2025, 2:52 pm

«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ

May 14, 2025, 1:39 pm

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

May 14, 2025, 12:38 am

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

May 12, 2025, 12:50 am

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Ո՞վ և ինչո՞ւ է գործարկում «ֆեյքեր» վարչապետ Փաշինյանի մասին։ DW-ի անդրադարձը

June 21, 2020, 8:42 pm

2951

Սոցիալական ցանցի հայկական սեգմենտում տեղ գտնող  կեղծ տեղեկատվության խնդրին է անդրադարձել գերմանական «Դոյչե Վելլե» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, որ կայքում հրապարակել է «Ո՞վ և ինչո՞ւ է Հայաստանում ֆեյքեր գործարկում վարչապետ Փաշինյանի դեմ» վերտառությամբ հոդվածը։

«Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի համատեքստում առաջացող խնդիրների պայմաններում, վարչապետի և կառավարության ցանկացած գործողություն արժանանում է ընդդիմախոսների խիստ քննադատությանը։  Հիմնավորվող դժգոհությանից բացի, մեդիադաշտը հեղեղվում է Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքականության վերաբերյալ ապատեղեկատվությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արձանագրում է գերմանական ռադիոընկերությունը։

Հոդվածն անդրադառնում է վերջին շրջանում արձագանք գտած հրապարակումներին, որոնցից մեկում ընդդիմադիր Արմեն Պետրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, թե Փաշինյանների ընտանիքը առանձնատուն է գնել Կանադայում և տեղադրել էր տան լուսանկար, որը սակայն Google որոնողական համակարգը տեղորոշում էր ԱՄՆ-ում ՝  նշելով որ այն այլ տեր ունի։ Հպարարակումն արտատպել էին մի շարք ԶԼՄ-ներ, սակայն դրանից ոչ մեկը հետո չներկայացրեց ապատեղեկատվության հերքումը։

Հրատարակությունը հիշատակում է նաև «Ֆեյսբուք»-ի «Դիանա Հարությունյան» օգտատիրոջը, որը ապատեղեկատվություն էր հրապարակել այն մասին, թե իբր վարչապետ Փաշինյանն ԱՄՆ նախագահին շնորհավորել է «իրանցի գեներալի նկատմամբ  հաջող գործողությունների համար» (նկատի ունի հունվարի սկզբին ԱՄՆ-ի կողմից սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիին)։ Ապատեղեկատվությունն արտատպել էին որ միայն Հայաստանի, այլև Իրանի և Ադրբեջանի ԶԼՄ-ները։ «Փաշինյանը կտրականապես հերքեց նշված լուրը, հայտարարեց, որ սա այն դեպքն է, որ խոսքի ազատությունն սպառնալիք է ստեղծել պետության անվտանգության համար»,- նշում է գերմանական ռադիոկայանի կայքը՝  նկատելով, որ ՀՀ ԱԱԾ-ն գտել և ձերբակալել է «Դիանա Հարությունյանին», որը տղամարդ է իրականում։ Ըստ լրատվամիջոցի, նրա նկատմամբ քննչական գործողություններ են ընթանում։

Ըստ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի, նման երևույթների դեմ դժվար է պայքարել, քանզի ԶԼՄ-ներում և սոցցանցերում ապատեղեկատվության տարածումը կարգավորող օրենսդրութուն չկա։

«ԴոյչԵ Վելլեն» անդրադարձել է նաև  Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարություններին, որոնք հնչել են «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ժամանակ։ Մինասյանը Փաշինյանին և նրա ազգականներին մեղադրել  է ծխախոտի, զենքի և ադամանդի մաքսանենգության, ինչպես նաև համավարակի դեմ պայքարը ձախողելու մեջ։  «ԴոյչեՎելլե»-ն նշում է, որ ի պատասխան Հայաստանի վարչապետը կոչ է արել չհավատալ մեղադրանքներին՝ մեջբերելով կառավարության ղեկավարի՝ խորհրդարանում հնչեցրած հայտարարությունը. «Եթե ես կոռուպցիայի մեջ ներգրավվեմ,  ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում ինձ Հանրապետության հրապարակում կախաղան հանել», և հավելել, որ Փաշինյանը, ի տարբերություն երկրի նախկին ղեկավարների, չի դիմել դատարան իր դեմ զրպարտությունից պաշտպանվելու համար։ Փոխարենը, մեկ անգամ ևս ընդգծել է, որ խոսքի ազատությունը Հայաստանի համար «անվիճելի արժեք է»։ Վարչապետի  գնահատմամբ՝ Կանադայում առանձնատան և մաքսանենգության թեմաներով ասեկոսեների նպատակը իշխանության դեմ վստահության ճգնաժամ սադրելն է, և այդ ամենը կապված է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում հարուցված քրեական գործերի և անօրինական ձեռք բերված գույքի բռնագանձման ընթացակարգի նախապատրաստման հետ։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը գերմանական հրատարակության հետ հարցազրույցում նշել է, որ Փաշինյանի դեմ ապատեղեկատվության տարածման գործընթացի  թիկունքում կանգնած է նախկին քաղաքական վերնախավի ներկայացուցիչները՝ նշելով. «Քաղաքական դաշտում տանուլ տալով, նրանք իրենց հսկայական ֆինանսական հնարավորությունները կենտրոնացրել են իրենց նեղացրածների դեմ մեդիա տարածությունում դիմակայության վրա»։ Ըստ Նավասարդյանի՝  նրանք էական առավելություն ունեն՝  մի քանի համապետական սփռում ունեցող հեռուստաալիքներ, բազմաթիվ առցանց-հրատարակություններ, ակտիվիստներ և «տրոլլերի ֆաբրիկաներ» սոցցանցերում։  Նա Փաշինյանի դեմ  նոր տեղեկատվական գրոհի առանձնահատկություն է համարել մի քանի քաղաքական ուժերի՝ Հայաստանի նախկին իշխանության՝ Հանրապետական կուսակցության, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և խորհրդարանական երկրորդ ուժ հանդիսացող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի միավորումը, որոնք փորձում են օգտագործել կորոնավիրուսի համավարակի հարուցած դժվարությունները։

Հրապարակումը մեջբերում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի գնահատականն առ այն, որ կառավարության տեղեկատվական ռեսուրսի նշանակալի մասը ուղղվում է ապատեղեկատվությանը հակահարված տալուն։ Առանձին ոչ կառավարական կազմակերպերպությունների փաստերի ստուգման հարթակների գոյությունը հնարավոր չի դարձնում կանգնեցնել այդ ընթացքը՝ հեղինակության ինստիտուտի փաստացի չաշխատելու պարագայում։  Ըստ հոդվածի,  տեղեկատվական անվտանգության փարձագետ Սամվել Մարտիրոսյանն ընդգծել է, որ «ֆեյքերի» խնդիրը կարելի է լուծել միայն օրենսդրական ճանապարհով։ Բորիս Նավասարդյանի գնահատմամբ էլ՝ մինչ վերջրերս իր հակառակորդների քարոզչական հարվածներին Փաշինյանին հաջողվում էր պատասխանել «Ֆեյսբուք»-ի ուղիղ տեսաուղերձներով, որի լսարանը գերազանցում է բոլոր ընդդիմադիր ԶԼՄ-ների լսարանին միասին վերցրած։

Ինչպես են անդրադառնում ՀՀ վարչապետի հեղինակության վրա ֆեյքերը,  «Դոյչե Վելլե»-ին հարցազրույց տված փորձագետները դժվարացել են պատասխանել, սակայն, նրանց զգացողություններով, նոր իշխանությունը չի սպառել բնակչության վստահությունը։ Հասարակությունը նրանից սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ակնկալիքներ ունի։

Նյութի աղբյուր. armenpress.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա