ԼՐԱՀՈՍ
լրահոս
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»
May 14, 2025, 2:52 pm
«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ
May 14, 2025, 1:39 pm
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում
May 14, 2025, 12:38 am
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
May 12, 2025, 12:50 am
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նիկոլ Փաշինյանի վերջնագիրն Ալիեւին. կամ-կամ. Lragir.am
June 18, 2020, 2:22 am
3214
Եթե տեսնեմ, որ չի ստացվում երկխոսություն Ադրբեջանի վերնախավի հետ, կարող եմ ուղիղ խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ, այդ հնարավորությունը մեր օրակարգում միշտ կա, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում:
Փաշինյանն առաջին անգամ չէ, որ խոսում է այդ մասին, եւ կասկածից վեր է, որ հայտարարությունները դառնալու են ներքաղաքական շահարկումների առարկա: Միեւնույն ժամանակ, հայկական կողմը Ադրբեջանի ժողովրդի հետ խոսելու հանգամանքի հիշատակումով գործնականում նոր հանգամանք է բերում այսպես ասած կարգավորման գործընթաց, դրանով ընդգծելով թավշյա հեղափոխությամբ Հայաստանի ստացած առավելությունը՝ լեգիտիմ իշխանության հանգամանքը:
Մինչ հայկական խաղաքարտերի տրցակում այդ գործոնի առկայության մասին նշելը, Փաշինյանը խոսել է այն մասին, որ Բաքվի վերնախավը հայտնվել է իր իսկ ռազմաշունչ հռետորաբանության շրջապտույտում: Միաժամանակ նա նշել է, որ բացառվում է հայկական կողմի հետ սպառնալիքի լեզվով խոսելու միջոցով որեւէ բանի հասնելը:
Ադրբեջանը խորքային փակուղում է, եւ այն ձեւավորվել է դեռեւս 2016 թվականի ապրիլյան քառօրյայից հետո, երբ հայկական բանակը տապալել է թե Ադրբեջանի ռազմական, թե նաեւ ռուս-թուրքական ռազմա-քաղաքական ծրագրերը: Այդուհանդերձ, հայկական կառավարման ոչ լեգիտիմ համակարգի հանգամանքը ապրիլյան քառօրյաում տապալված կողմերին տալիս էր հնարավորություն իրավիճակը «հավասարեցնելու» եւ այսպես ասած կազանյան կամ լավրովյան պլանների տրամաբանություն վերադարձնելու համար:
Դա է կանխել Հայաստանում թավշյա հեղափոխությունը, քաղաքականապես կապիտալիզացնելով ապրիլյան քառօրյայում հայկական բանակի արձանագրած իրողությունը: Այդ առավելությունն է Հայաստանին թույլ տվել խոսել «երեք ժողովուրդների հավանության» բանաձեւով, Ադրբեջանի վերնախավին դնելով փաստի առաջ, միաժամանակ սկսելով կարգավորման գործընթացի տրամաբանության փոփոխությանն ուղղված ճանապարհ, որտեղ փակուղի չի ստեղծում Մինսկի խմբի համանախագահների համար:
Այդ իրավիճակը նյարդայնացնում է Բաքվին, քանի որ չի ստացվում Ռուսաստանին վերադարձնել ավանդական գործակցության ծիր՝ Մոսկվան Հայաստանի հարցում քայլում է բարակ թելի վրայով եւ մի կողմից ուժգնացնելով ճնշումը, մյուս կողմից չի ուզում գնալ կտրուկ շրջադարձերի: Միեւնույն ժամանակ, Բաքուն ընդհանրապես կորցրել է Արեւմուտքի հետ երկխոսության թելը, եւ ակնառու է, որ Ադրբեջանը հանձնել են Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերության պարզաբանմանը, այդպիսով նաեւ խորացնելով Մոսկվա-Անկարա ճգնաժամը:
Այդ իրավիճակը, առավել եւս կորոնավիրուսի ֆոնին, Բաքվում սրում է իշխանության լեգիտիմության ճգնաժամը: Երեւանն այդ համատեքստում ակնարկում է, որ Ալիեւի համար հակամարտությունն իշխանությունը պահելու միջոց է, ոչ այլ բան, որովհետեւ այլ արդյունքի հնարավորություն Ադրբեջանի նախագահը չունի, եւ եթե Ադրբեջանի նախագահը ադրբեջանական ժողովրդին տանի պատերազմ, ապա միմիայն իր իշխանության, այլ ոչ թե «Ղարաբաղի վերադարձի» համար: Առնվազն այն պարզ պատճառով, որ 2016-ի ապրիլով ու 2018-ի ապրիլով Հայաստանն ու հայ ժողովուրդը հստակ ու միարժեք ցույց է տվել, որ այդ հնարավորությունն Ալիեւը չունի:
Ըստ այդմ, Ադրբեջանի ժողովուրդը կանգնած է բավականին պարզ ընտրության առաջ՝ մտնել ռեգիոնալ աղետալի պատերազմի մեջ հանուն Ալիեւի, եւ միայն դրա ծանրությունից հետո դնել նրանից ազատվելու խնդիր, թե՞ այդ խնդիրը դնել մինչեւ իր համար անիմաստ պատերազմը եւ ըստ այդմ խաղաղության վրա կառուցել սեփական ապագան, ոչ թե պատերազմի՝ ինչը արդեն մոտ երեք տասնամյակ անում է Բաքուն:
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ