ԼՐԱՀՈՍ

լրահոս

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը

April 26, 2025, 9:46 pm

Դիմակ կրելն ամենաարդյունավետ միջոցներից է կանխելու վարակի փոխանցումը. Forbes-հետազոտություն. ԱՐՄԵՆՊՐԵՍ

June 15, 2020, 7:02 pm

4065

ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական տեղեկագիր ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմակներ կրելը՝ սոցիալական հեռավորության և այլ գործընթացների հետ համատեղ, COVID-19-ի համաճարակը կանգնեցնելու համար ամենահավանական հնարավորությունն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է հեղինակավոր «Ֆորբս»-ը:

«Մեր վերլուծությունը բացահայտում է, որ դիմակով և առանց դիմակի տարբերությունը վռորոշ է համավարակի զարգացման միտումները ձևավորելու հարցում»,-հայտնել է ուսումնասիրողների թիմը՝ Տեխասի A&M համալսարանից, Օսթինի Տեխասի համալսարանից, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտից և Կալիֆոռնիայի Սան Դիեգոյի համալսարանից:

Նրանք վերլուծել են բռնկման երեք հիմնական կենտրոններում՝ Ուհանում, Իտալիայում և Նյու Յորքում վիրուսի տարածումը մեղմելու տարբեր միջոցառումները ՝ 2020 թվականի հունվարի 23-ից մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում: Թիմը դիտարկել է նաև կորերի լանջերը, որոնք ներկայացնում է նոր դեպքերի քանակը, և թե ինչպես են դրանք փոխվում յուրաքանչյուր միջոցառումն իրականացնելուց հետո: Օրինակ, Նյու Յորքում տանը մնալու և սոցիալական հեռավորություն պահելու կանոնները շատ բան չեն արել, կորը իսկապես սկսել է փոխվել դիմակների կրումը պարտադիր դարձնելուց հետո: Ուսումնասիրողները խորհուրդ են տվել դա համեմատել ընդհանուր Միացյալ Նահանգների կորի ցուցանիշի հետ, որտեղ դիմակների պարտադիր կրման քաղաքականություն չի կիրառել: 

Ուհանում պատասխանը ոչ միայն արագ էր, այլ բազմաթիվ միջոցառումները, մասնավորապես ՝ սոցիալական հեռավորություն պահելը, լոքդաունը և դեմքը ծածկելը արվել են միաժամանակ: ԱՄՆ-ում այն ավելի դանդաղ էր, հաջորդականությունը այն դարձրել է ավելի քիչ արդյունավետ: 

«Համաճարակին արձագանքը, ընդհանուր առմամբ, դանդաղ էր արևմտյան աշխարհում, և միջամտության միջոցառումներն իրականացվում էին միայն հաջորդաբար», - գրել են հեղինակներն ու նկատել՝ ակնհայտ է, որ մեղմացնող միջոցառառումների խումբը կառավարել է  համաճարակի էվոլյուցիան, ծավալը և մեծությունը՝ գլոբալ առումով: 

Պաշտպանիչ դիմակները հավանաբար վիրուսի տարածման կամ դանդաղեցման հիմնական որոշիչն են: «Մեր ուսումնասիրությունը շատ պարզ հաստատեց, որ դիմակների կիրառումը ոչ միայն օգտակար է նրա համար, որ վարակված մարդու հազի կաթիլները չհասնեն չվարակված մարդուն, այլ այն նաև կարևոր է չվարակված անձանց համար՝ խուսափելու շնչել աերոզոլները, որոնք վարակված մարդիկ արտանետում են խոսելիս, որոնք կարող են մնալ մթնոլորտում տասնյակ րոպեներ և տարածվել»,-ասել է ուսումնասիրության հեղինակ Մարիո Մոլինը հայտարարության մեջ: 

Թիմը նաև հաշվարկել է, թե որքան մարդ է հավանաբար խուսափել վարակվելուց՝ դիմակ կրելով: Նրանց հաշվարկներով՝ Նյու Յորքում մեկ ամսվա ընթացքում դիմակ կրելու արդյունքում 66 000 վարակ է  կանխվել, Իտալիայում այդ թվիը 78 000 է: 

«Մենք եզրակացնում ենք, որ հասարակության մեջ դիմակ կրելը համապաստասխանում է ամենաարդյունավետ միջոցներին` կանխելու վարակի փոխանցումը: Այս ոչ թանկ սովորությունը, սոցիալական հեռավորության և այլ գործընթացների հետ համատեղ, COVID-19-ի համաճարակը կանգնեցնելու ամենահավանական հնարավորությունն է»,-ասել է  ուսումնասիրության հեղինակ Ռեյնի Ժանգը:

Հեղինակները նաև շեշտել են, որ գիտությունը պետք է արդյունավետորեն հաղորդակցվի քաղաքականություն մշակողների հետ և որոշումների կայացման համար պետք է հիմք լինի: 

Պատրաստեց Աննա Գրիգորյանը

Նյութի աղբյուր. armenpress.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա