ԼՐԱՀՈՍ
լրահոս
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»
May 14, 2025, 2:52 pm
«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ
May 14, 2025, 1:39 pm
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում
May 14, 2025, 12:38 am
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
May 12, 2025, 12:50 am
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Ռուսաստանն ու Թուրքիան վերադառնում են արմատին. մնաց Հայաստանի դիմադրությունը. Lragir.am
June 15, 2020, 6:25 pm
3411
Ռուս-թուրքական ռազմավարական գործակցության ռեսուրսը սպառվում է, արձանագրում է ռուսաստանցի բազմափորձ եւ հմուտ քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը, անդրադառնալով Պուտին-Էրդողան հեռախոսազրույցին: Այն տեղի է ունեցել օրերս, որի ընթացքում քննարկվել են հարաբերության խնդիրները, բնականաբար Լիբիական եւ Սիրիական հարցերի առանցքով:
Հատկանշական է, որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Թուրքիայում բանակցություն անցկացնել արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների մակարդակով, եւ հունիսի 14-ին պետք է Լավրովն ու Շոյգուն մեկնեին Թուրքիա, սակայն հանկարծ հայտնի դարձավ, որ այցը չեղարկվել է: Պատճառը չի նշվում, իսկ տեղեկությունը վկայում է, որ Անկարան ու Մոսկվան իսկապես եկել են մի կետի, որտեղ խնդիրներն ավելի ու ավելի են զգացնել տալիս, թույլ չտալով գալ երկարատեւ պայմանավորվածության: Հատկանշական է, որ 2020 թվականի առաջին կեսին եղել է երկու ուղիղ ռազմական դիմակայություն՝ Սիրիայի Իդլիբում եւ Լիբիայում:
Այդ իրողություններն են նաեւ Ստանիսլավ Տարասովին թույլ տալիս խոսել այն մասին, որ ռազմավարական գործակցության ռեսուրսը սպառվում է, եւ կողմերը մերձավորարեւելյան կամ հյուսիսաֆրիկյան ռեգիոններում մեծ հաշվով հասել են այն ռազմավարական նպատակադրումներին, որ կարող էր լինել ռուս-թուրքական ալյանսի հիմքում:
Լրագիրը դեռեւս 2020-ի հունվարին՝ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո է կանխատեսել՝ տողերիս հեղինակի մի շարք հրապարակումներում, որ ռեգիոնում «երկրաշարժ» առաջ բերած այդ իրողությունը լուրջ խնդիրներ է խթանելու Իրանի հետ Աստանայի եռակողմ ձեւաչափ կազմած Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ:
Կորոնավիրուսի համավարակն ու դրանով ձեւավորվող համաշխարհային նոր իրողությունները միայն խթանում են ռուս-թուրքական ռազմավարական անհամաձայնությունը:
Այդ հանգամանքը Հայաստանի համար ընդհանուր առմամբ բարեխառն ռեժիմ է, սակայն պահանջում է մեծ աչալրջություն, նաեւ քաղաքական մի շարք որոշումներ եւ գործողություններ: Բանն այն է, որ ռազմավարական ալյանսի մոտիվացիոն նոր հիմքի կամ ռեսուրսի փնտրտուքը Թուրքիային ու Ռուսաստանին առաջիններից մեկը բերելու է Կովկաս, մասնավորապես Հայաստան՝ հայկական հարց, որի վրա կնքված են ռուս-թուրքական դարավոր պայմանագրերը:
Դրանք թերեւս ալյանսի վերջին, եւ մեծ հաշվով ամենաամուր թելն են: Դա կտրվելը ենթադրելու է ռուս-թուրքական հարաբերության մեծ փլուզում, դոմինոյի աշխարհքաղաքական էֆեկտով: Անկարան ու Մոսկվան թերեւս ամեն կերպ փորձելու են կանխել այդպիսի զարգացումը, ինչը նշանակում է, որ ռազմավարական համաձայնության ռեսուրսի սպառումը նրանց վերադարձնելու է «արմատներ», այսինքն՝ ամաձայնություն հայերի հաշվին:
Երեւանը պետք է պատրաստ լինի դրանից բխող մարտահրավերներին դիմակայելու, այդպիսի համաձայնություն թույլ չտալու համար: Այդտեղ առանցքային է հայ-ռուսական հարաբերության տիրույթում Հայաստանի ինքնիշխանության ու դիմադրունակության ռեսուրսը: Դրա միջոցով է հնարավոր Մոսկվային հետ պահել հայերի հաշվին թուրքերի հետ որեւէ նոր համաձայնությունից:
Մեկնաբան` ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ