ԼՐԱՀՈՍ

լրահոս

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

May 21, 2025, 11:21 am

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան

May 19, 2025, 11:47 pm

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

May 19, 2025, 10:28 am

Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է

May 18, 2025, 11:19 pm

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

May 14, 2025, 7:25 pm

Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»

May 14, 2025, 2:52 pm

«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ

May 14, 2025, 1:39 pm

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

May 14, 2025, 12:38 am

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

May 12, 2025, 12:50 am

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

ՏԻՂՄԸ ՋՐԻ ԵՐԵՍ Է ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ

June 9, 2020, 1:25 am

5209

Իրավիճակն, անշուշտ, սահմանային է. համավարակն ահագնանում է. տնտեսությունը կաթվածահար է, ժողովրդի կենսամակարդակը ոչ թե իջնում, այլ գահավիժում է, սահմանից այն կողմ թշնամին փրփրաբերան հոխորտում ու պատերազմով է սպառնում, մարդիկ փողոցներից քաշվել են սոցցանցեր ու մոլորված պոստեպոստ են խփվում` հին ու նոր «փրկիչների», «գլուխգործոցներում» լուծումներ փնտրելով, իսկ իշխանությունների, երբեմն շփոթված-վեհերոտ, երբեմն հախուռն-հապճեպ գործողությունները, չհաշվարկված քայլերը, անհաշիվ, անհասցե լայվերը, իրենց չարածի համար ժողովրդի վրա մուննաթ գալու վտանգավոր փորձերը սթրեսի, հուսահատության ու ընկճվածության ծայրահեղ վտանգավոր մթնոլորտ են ստեղծում:

Իրավիճակն իրոք սահմանային է ու երևի իշխանություններին կոշտ քննադատելու, նույնիսկ հրաժարականներ պահանջելու ճիշտ պահը կլիներ, եթե կիսամեռ Ճիվաղը կենդանության նշաններ ցույց չտար: Էս «կիսա»-ի համար էլ ենք իշխանություններից պատասխան պահանջելու, բայց մինչ այդ պիտի օգնենք վերջացնել սկսած գործը: Նույն աղբակույտից սնվող բազմագլուխ Բեհզեբուղը պետք է վերջնականապես ոչնչացվի. սա արդեն ժողովրդավարության կամ արդարադատության հարց չէ, սա լինել-չլինելու հարց է:

Տիղմը ջրի երես է դուրս եկել:

Արյան հոտ առած լեշակերները ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում ու չեն առնելու, եթե կտրուկ չկանգնեցնենք: Սրանք մի քանի օրում բժիշկ-համաճարակաբան, հոգեբան-բարոյագետ ու իրավաբան-օրենսգետ են դարձել: Երեկվա գողերը օրենք են պահանջում, պոռնիկները՝ բարոյականություն: Օտարի գրոշանոց գործակալները անկախականներ են դարձել, իշխանագողերը իշխանության լեգիտիմության մասին են ճամարտակում, ժողովրդի կողմից վռնդվածները ժողովրդի անունից հայտարարություններ են անում, իրեն քաղաքական կուսակցություն հռչակած կեղտոտ փողերի բուրգը «առողջ» ուժերի համախմբման կոչնակ է հնչեցնում:

Չէ՛, քննելու ու վերլուծելու կարիք չկա: «Փրկիչների» պարզ թվարկումն անգամ բավարար է իրավիճակի տրագիկոմիզմը խորապես ընկալելու համար: Երկիրն ու ժողովրդին փրկելու հայտ են ներկայացրել ռոբը, ռոբի ադեկվատները, մալյաններն ու նակալյանները, սերժը. սերժի աշոծյանն ու շահնազարյանը, դոդի գագոն, գագոյի մուննաթը, ФСБ-ի վանեցյանը, վանեցյանի РОДИНА-ն, РОДИНА-ի արան, զառամախտով տառապող դաշնակցությունը, կոմկուսի բեկորները, մտագար եղիազարյան գուգոն ու հարությունյան արամը...

Ձեր լափած-թալանածն ատամներով պահելու վերջին փորձը իսկապես վերջինն է լինելու: Էլ պոստեր ու ստատուսներ չեն լինելու. վե´ր ընգեք տեղներդ, քանի դեռ երանի չեք տվել ձեր ծաղրած թավիշին, որովհետև էս վերջին ստորության պատասխանը պողպատով ու արճիճով եք ստանալու: Ես ասացի, դուք լսեցիք:

ԱՐԱՄ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ազատամարտիկների Դաշինքի վարչության անդամ
08.06.2020թ.

Նյութի աղբյուր. hima.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա