ԼՐԱՀՈՍ
լրահոս
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»
May 14, 2025, 2:52 pm
«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ
May 14, 2025, 1:39 pm
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում
May 14, 2025, 12:38 am
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
May 12, 2025, 12:50 am
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Մոսկվան հայերին կոչ է անում չնկատել գազի ցածր գներն աշխարհում. Lragir.am
May 31, 2020, 4:13 pm
3954
ԱՊՀ երկրները պետք է հրաժարվեն էներգետիկ շուկաների կոնյունկտուրայից կախվածությունից։ Այս մասին ասել է Ռուսաստանի վարչապետ Միխաիլ Միշուստինը ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։
«Նավթի գների կտրուկ անկումն ազդել է մեր տնտեսությունների տարբեր ոլորտների վրա», ասել է Միշուստինը։ Միշուստինի խոսքով, ներկայիս պայմաններում արդիական նշանակություն է ձեռք բերում առեւտրատնտեսական ոլորտում ԱՊՀ երկրների միջեւ փոխգործակցության ամրապնդումը։
Ի՞նչ է նշանակում հրաժարվել համաշխարհային շուկայից կախվածությունից։ Միշուստինը փաստորեն կոչ է արել ԱՊՀ երկրներին չնկատել նավթի ու գազի գների նվազումն ու ապրել այն աշխարհում, որը ստեղծում է ռուսական քարոզչությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանն ու Բելառուսը դիմել են Ռուսաստանին՝ կոչ անելով վերանայել գազի գինը, հատկապես կորոնավիրուսի ու համաշխարհային գների անկման պայմաններում։ Վլադիմիր Պուտինը պաշտոնապես հրաժարվել է դիտարկել առաջարկը։ Դրանից առաջ Սերգեյ Լավրովը նեղացած մեղադրել էր Հայաստանին, որ Ռուսաստանի համար ծանր պահին փորձում է օգտվել վիճակից։ Հիմա էլ Միշուստինը խորհուրդ է տալիս ուշադրություն չդարձնել, որ Եվրոպայում գազն ավելի էժան է, քան Ռուսաստանում։
Հայտնի ռուս փորձագետ Միխայիլ Կրուտիխինը Ռոսբալտին տված հարցազրույցում բացատրել է ռուսական տնտեսական քաղաքականության էությունը։ Նա նշել է, որ Ռուսաստանը փորձում է կանգնեցնել համաշխարհային առաջընթացը, որ հնարավորինս շատ նավթ ու գազ վաճառի։
Ռուսաստանն էներգետիկ շուկայում մեկը մյուսի հետեւից պարտություններ է կրում։ Գազպրոմը Ստոքհոլմյան արբիտրաժային դատարանի որոշմամբ ստիպված է Ուկրաինային 3 միլիարդ դոլար վճարել։
Հետո լեհական LGNiG ընկերությունն արբիտրաժում հաղթեց 1․5 միլիարդ դոլարի հայց Գազպրոմի դեմ։ Վարշավան խզեց իր տարածքով ռուսական գազի տարանցիկ փոխադրման պայմանագիրը, իսկ Հյուսիսային հոսք-2-ը խնդիրներ ունի, քանի որ եվրոպական իշխանությունները հրաժարվել են բացառել հակամենաշնորհային սահմանափակումները։
Այդ նախագծին ԱՄՆ-ն սպառնում է նոր պատժամիջոցներով։ Աճող մրցակցության պատճառով եվրոպացի սպառողները նվազեցրել են Ռուսաստանից վառելիքի գնումը։ Լուրջ խնդիրներ կան Չինաստան եւ Թուրքիա գազի մատակարարումների հարցում։
Այս ֆոնին Ռուսաստանին վարչապետն ԱՊՀ երկրներին կոչ է անում փակել աչքերը, չհետեւել համաշխարհային շուկային եւ լսել միայն այն, ինչ ասում է ռուսական պրոպագանդան։
Չի կարելի գործընկերներին հիմարի տեղ դնել, եթե անգամ երկար տարիներ հաջողվել է դա։
Մեկնաբան` ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ