ԼՐԱՀՈՍ
լրահոս
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»
May 14, 2025, 2:52 pm
«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ
May 14, 2025, 1:39 pm
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում
May 14, 2025, 12:38 am
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
May 12, 2025, 12:50 am
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Առևտրի ժամանակ և ավտոմեքենաներում պետք է լինել դիմակով. վարչապետը ներկայացրեց պարետատան որոշումները
May 24, 2020, 11:27 pm
4363
Պարետատան մայիսի 24-ի նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերով ներկայացրեց Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու ցուցանիշների աճի պատճառները և վարակի տարածումը կանխարգելելու ուղղությամբ աշխատանքները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը նշեց, որ վարակի դեպքերի աճի հիմնական պատճառը 75-80 տոկոս դեպքերում արդյունաբերական և ծառայությունների ոլորտի ձեռնարկություններն էին, որոնք աստիճանաբար սկսեցին բացվել մայիսի 4-ից։
Փաշինյանը հավաստեց, որ դեպքերի նման զարգացումը կանխատեսելի էր, և պարետատան սահմանած անվտանգության կանոնները պահպանելու դեպքում վարակվելու դեպքերի նման աճ չէր լինի։
«Ընտրության հարց էր։ Հասկացանք, որ մենք տնտեսական առումով չենք կարող այլևս փակված մնալ»,- նշեց նա՝ հավելելով, որ փորձ է արվել գնալ այնպիսի ճանապարհով, որ տնտեսական և առողջապահական հարցերը հավասարակշռվեն։ Վարչապետը նկատեց, որ ՀՀ կառավարության այդ քաղաքականության արդյունքն է, որ Հայաստանում գրանցվել է ամենացածր գնաճերից մեկն աշխարհում և ազգային արժույթի փոխարժեքի ամենափոքր տատանումները։
Փաշինյանի տվյալներով՝ վարակվելու դեպքերի աճի ամենամեծ ցուցանիշներն արձանագրվել բանկերի այցելուների շրջանում, որոնք 9-րդ միջոցառման շրջանակում հասանելիք աջակցությունը ստանալու համար գնացել են բանկեր և ոչ բոլոր դեպքերում չեն պահպանել կանոնները։
Ըստ վարչապետի՝ որոշում է կայացվել, որ կանոնների կատարման առումով խստագույն հսկողություն կսահմանվի ձեռնարկությունների նկատմամբ, և պատժողական քաղաքականությունը կզուգակցվի բացատրական աշխատանքների հետ։
Նա առավելագույնս կարևորեց քաղաքացիների անհատական վարքագիծը։ «Մարդկանց գիտակցության հետ աշխատելը իմ ճանաչած ամենախորքային մեթոդն է»,- շեշտեց Փաշինյանը՝ ընդգծելով, թե կողմ է, որ կանոնները երկրորդ անգամ խախտած ձեռնարկությունները փակվեն ոչ թե մեկ օրով, այլ մեկ ամսով։
Ներկայացնելով դիմակը կրելու ուսումնասիրության արդյունքները՝ ՀՀ վարչապետը հավաստեց, որ դիմակի կրելու կարգապահությունը հնարավորություն կտա զրոյացնել վարակվելը՝ դիմակի որակը և դիմակ կրելու որակն ապահովելու դեպքում
Անդրադառնալով պաերատատան մայիսի 24-ի որոշումներին, վարչապետ Փաշինյանը տեղեկացրեց, թե դրանցից առաջինը վերաբերում է նրան, որ, անկախ վայրից, առևտրի բոլոր մասնակիցները՝ և՛ գնորդը, և՛ վաճառողը պետք է դիմակով լինեն, և այդ կանոնը խախտելու դեպքում վարչական պատասխանատվությունը խիստ է լինելու։
Երկրորդ որոշումը վերաբերում է նրան, որ ավտոմեքենաների մեջ մեկից ավելի մարդու առկայության դեպքում բոլորը պետք է լինեն դիմակով։
Նա հորդորեց, որ մարդիկ, դիմակ չունենալու դեպքում, խոսակցություն վարեն մեկ ու կես մետր հեռավորության վրա գտնվելով։
«Մենք կկիրառենք խստագույն վարչական միջոցներ, բայց մեր խնդրանքն ու հավատն է, որ ՀՀ քաղաքացին, որ բազմիցս ապացուցել է իր բարձր գիտակցությունը, այս իրավիճակում ևս կցուցաբերի բարձր գիտակցություն»,- շեշտեց վարչապետ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ վերը նշված կանոնների պահպանմամբ հնարավոր կլինի հաղթահարել կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը։
Նյութի աղբյուր. armenpress.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ