ԼՐԱՀՈՍ

լրահոս

«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ

May 14, 2025, 1:39 pm

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

May 14, 2025, 12:38 am

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

May 12, 2025, 12:50 am

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Հանդիպում ԱԱԾ մեկուսարանում. ինչ են խոսել Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը. Lragir.am

April 18, 2020, 10:23 pm

3906

Հրապարակ օրաթերթը պնդել է իր հրապարակած տեղեկությունը, որ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱԱԾ մեկուսարանում գտնվող Ռոբերտ Քոչարյանի հետ: Թերթը նշում է, որ հենց այդ հանդիպման համար է քրեական գործերից մեկով Սերժ Սարգսյանը հրավիրվել հարցաքննության, իբրեւ վկա: Ըստ թերթի, դա է եղել առիթ, որպեսզի Սարգսյանն այցելի ԱԱԾ:

Թե երկրորդ, թե երրորդ նախագահի գրասենյակները հերքել են տեղեկությունը, սակայն այդ հերքումից հետո Հրապարակը պնդում է, որ ԱԱԾ մեկուսարանում եղել է Քոչարյան-Սարգսյան հանդիպում:

Ինչպես կզարգանա հանդիպման շուրջ տեղեկատվական հեռանկարը, ի հայտ կգա՞ որեւէ նոր տեղեկություն, թե ոչ, սակայն իրադարձությունների հրապարակային զարգացումը հուշում է, որ առնվազն հեռակա աշխույժ երկխոսություն երկու նախկին նախագահների միջեւ առկա է, եւ ավելին, հնարավոր է նաեւ առաջին նախագահի ներգրավվածությունը:

Թե ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստին մասնակցելու Սերժ Սարգսյանի պատրաստակամությունը, թե դրանից անմիջապես հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի հորդորը՝ ապրիլյանի հարցը սառեցնելու մասին, թե այդ ամենին Ռոբերտ Քոչարյանի շրջապատի անուղղակի արձագանքը դիտարկելիս, տարբեր հոդվածերում առիթ եմ ունեցել նշելու, որ տեղի ունեցող զարգացումները աշխուժացրել են գործնականում երեք նախկին նախագահների միջեւ առկա հարաբերությունների խնդիրը: Բանն այն է, որ այդ հարաբերությունը Հայաստանի համար վճռորոշ փուլ էր մտել ապրիլյան քառօրյա պատերազմին նախորդած 3-4 տարիներին: Եվ այդ փուլում առաջին եւ երկրորդ նախագահները գործակցված խաղում էին երրորդի դեմ: Մեծ հաշվով, ապրիլյան քառօրյա պատերազմը Հայաստանի դեմ հասունացել է նաեւ այդ խաղի հետեւանքով, ինչի մասին եւս ունեցել եմ գրելու եւ խոսելու առիթներ:

Հետաքրքիր է, որ ապրիլյանից հետո տեղի ունեցավ Տեր-Պետրոսյան-Սարգսյան հանդիպում, իսկ այժմ՝ Տեր-Պետրոսյանի հոդվածից հետո տեղի է ունենում Սարգսյան-Քոչարյան հանդիպում: Արդյոք քննարկվել է մեծ հրադադարի տեր-պետրոսյանական առաջարկը, թե՞ այդ առաջարկի սարգսյանական մերժումը:

Հատկանշական է, որ ներկայիս շրջափուլում իրադարձությունները դարձյալ խտանում են մեկ կետում: Թերեւս այդ համատեքստում պետք է դիտարկել նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայտարարությունը:

Միեւնույն ժամանակ, հատկանշական է, որ ապրիլի 16-ին մասնակցելով հանձնաժողովի նիստին, Սերժ Սարգսյանը դրանից առաջ հայտարարեց, որ պատրաստվում է արտակարգ դրությունից հետո մեծ ասուլիս տալ եւ պատասխանել ապրիլյան պատերազմի թեմայով բոլոր հարցերին: Եթե Քոչարյանն ու Սարգսյանը հանդիպել են, ապա այդ հանդիպումն ըստ ամենայնի չի անցել փոխհամաձայնության մթնոլորտում:

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա