ԼՐԱՀՈՍ

լրահոս

Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը

May 24, 2025, 9:38 am

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը

May 24, 2025, 9:24 am

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

May 21, 2025, 11:21 am

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան

May 19, 2025, 11:47 pm

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

May 19, 2025, 10:28 am

Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է

May 18, 2025, 11:19 pm

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

May 14, 2025, 7:25 pm

Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»

May 14, 2025, 2:52 pm

«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ

May 14, 2025, 1:39 pm

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

May 14, 2025, 12:38 am

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

May 12, 2025, 12:50 am

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Ծուղակ, որից ելքեր չկան. Ռուսաստան-Թուրքիա լարվածությունը և Հայաստանը. Acnis.am

February 29, 2020, 9:04 pm

3676

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները գնալով լարվում են, և արդեն տարածում է գտնում այն գնահատականը, որ նրանց միջև նախապատերազմական իրավիճակ է հասունանում։ Թե որքանով է այդ գնահատականն իրատեսական, առայժմ դժվար է ասել, սակայն բանականությունը, այդուամենայնիվ, հրաժարվում է ընդունել մեծ պատերազմի հավանականությունը` հաշի առնելով, որ Ռուսաստանը միջուկային երկիր է, իսկ Թուրքիան` դեռևս ՆԱՏՕ-ի անդամ, և նման առճակատումը գլոբալ հետևանքներ կարող է ունենալ:

Բայց անկախ նման հոռետեսական դիպաշարի՝ այդ երկրների հարաբերությունների խիստ լարումը, որը փաստ է, չի կարող ազդեցություն չունենալ մեր տարածաշրջանի վրա։ Չմոռանանք, որ Հարավային Կովկասը, ըստ էության, այդ երկու երկրների ազդեցության միասնական գոտի է. Ադրբեջանը Թուրքիայի ռազմավարական դաշնակիցն է, Հայաստանը՝ Ռուսաստանի: Չպետք է հաշվից դուրս թողնել նաև այն հանգամանքը, որ Վրաստանը ոչ բարեկամական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, իսկ Թուրքիայի ազդեցությունը այնտեղ բավական մեծ է։

Ստեղծված իրավիճակը թույլ է տալիս զուգահեռներ անցկացնել 2016 թվականի հետ, երբ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները նույնպես լարված էին, և այդ հենքի վրա ապրիլին տեղի ունեցավ հայ-ադրբեջանական Քառօրյա պատերազմը։

Այս պահին Սիրիայում արդեն երկու երկրների ուղիղ բախման դեպքեր են արձանագրվել, իսկ նրանց «պրոքսիների» ազդեցության տակ եղած խմբավորումների միջև բախումներն արդեն սովորական երևույթ են։ Դեպքերը սկսել են արագ թափով զարգանալ եւ, ինչպես ասացինք, կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, ուրեմն փորձենք այս ամենը դիտարկել Հայաստանի տեսանկյունից: Իսկ մինչ այդ, մի փոքր պատմական էքսկուրս կատարենք։

Մինչև հիմա եղած ռուս-թուրքական պատերազմները, որոնց թիվը հասնում է 12-ի, ունեն որոշակի օրինաչափություններ, և բացառված չէ, որ այժմ ևս դրանք կրկնվեն, եթե դեպքերն ընթանան ամենավատ դիպաշարով։ Գրեթե բոլոր պատերազմների ժամանակ թե´ ռուսները, թե´ թուրքերը փորձել են միմյանց թիկունքից հարվածել։ Թուրքերն օգտագործում էին Ռուսաստանի թյուրքալեզու ժողովուրդներին և, առհասարակ, մուսուլմաններին, որոնք Ռուսաստանի թիկունքում ապստամբություններ էին բարձրացնում։ Դա արդյունավետորեն խաղարկվեց հատկապես 19-րդ դարի կովկասյան պատերազմների ժամանակ, անգամ ռուս-չեչենական վերջին պատերազմում, երբ Թուրքիան անթաքույց աջակցում էր չեչեններին։ Նույնն անում էին ռուսները՝ աջակցելով օսմանյան Թուրքիայի քրիստոնյաներին և նրանց հրահրելով տեղի կառավարության դեմ։ Ասված խոսք կա՝ պատերազմի ժամանակ միջոցների մեջ խտրականություն չեն դնում։

Կարևորը է նաև երկու ազգերի, այսպես ասած, «սակրալ» պահը՝ թուրքերի պատմական հայրենիքը՝ Ալթայը, Ռուսաստանի տարածքում է, իսկ ռուսների հոգևոր հայրենիքը` Կոստանդնուպոլսում: Բայց սա արդեն զգայական տիրույթի գործոն է, ինչը ևս որոշակի հոգեբանական ազդեցություն ունի։

Անդրադառնանք մեր իրականությանը՝ արդյո՞ք ռուս-թուրքական ենթադրյալ պատերազմը կամ թեկուզ հարաբերությունների գերլարումը կարող են շրջանցել Հայաստանը, թե, այնուամենայնիվ, ոչ։ Ինչպես հուշում է պատմական փորձը ու նաև այսօրվա աշխարհաքաղաքական խճանկարը, մեծ է հավանականությունը, որ մեզ նույնպես կարող են ներքաշել այդ հակամարտության մեջ։ Պատահական չէ, որ ռուս-թուրքական հարաբերությունների լարման խորապատկերին օրերս Հայաստան-Ադրբեջան սահմանին փոխհրաձգություն արձանագրվեց։

Սիրայում ստեղծված խրթին իրավիճակը Թուրքիային, Ռուսաստանին, Իրանին և մյուս դերակատարներին անլուծելի խնդրի առջև է կանգնեցրել։ Դա, ամենայն հավանականությամբ, ծուղակ է, որից ելքեր չկան։ Ըստ երևույթին, Մեծ Մերձավոր արևելքը վերածվել է բազմաթիվ սառեցված ու թեժ հակամարտությունների մի ամբողջական կծիկի, որոնք ամուր փոխկապակցված են և միմյանց վրա շղթայական ազդեցություն ունենալու մեծ ներուժ ունեն։

Acnis.am խմբագրական

Նյութի աղբյուր. acnis.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա