ԼՐԱՀՈՍ
լրահոս
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»
May 14, 2025, 2:52 pm
«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ
May 14, 2025, 1:39 pm
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում
May 14, 2025, 12:38 am
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
May 12, 2025, 12:50 am
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔՆ Ի ԶՈՐՈՒ Է
February 27, 2020, 5:40 pm
3579
Արցախի Հանրապետությունը պատրաստվում է ընտրությունների: Հայաստանի Հանրապետությունում երկու տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների և դրանց արդյունքում ձևավորված նոր իրողությունների համատեքստում այս ընտրություններն կարևոր և շրջադարձային նշանակություն ունեն:
Մենք իրավացիորեն հպարտանում ենք այն բանով, որ Հայաստանի ժողովուրդը առանց բռնության հեռացրեց նախորդ իշխանություններին և իր կամարտահայտության միջոցով ձևավորեց նոր՝ իր կամքն արտահայտող իշխանություն:
Բարեբախտաբար Արցախն հնարավորություն ունի առանց հեղափոխական միջոցների ձևավորելու նոր իշխանություններ, և սա չափազանց կարևոր է, որովհետև բոլոր պարագաներում Արցախի Հանրապետությունը պետք է զերծ մնա անհարկի ցնցումներից: Սա պարզ ճշմարտություն է, և կարծես թե բոլոր շահագրգիռ կողմերը հրաշալի հասկանում են: Ինչու եմ ասում «կարծես թե», որովհետև սրա կարևորության գիտակցումը տրամաբանորեն պետք է բերեր նրան, որ արդեն սկսված քարոզարշավը կրեր բացառապես ծրագրային դրույթների, Արցախի անվտանգության ու ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ուղղված ծրագրերի քննարկման ու ներկայացման բնույթ: Սակայն, առայժմ, ցավոք սրտի, որոշ կուսակցությունների ու թեկնածուների մոտեցումներում գերիշխան են սև PR տեխնոլոգիաները (կեղծ, ստահոդ լուրեր, անձնական բնույթի որակումներ և այլն), որոնք շարունակելու պարագայում առաջին հերթին հենց իրենք են վարկաբեկվելու, որովհետև համոզված եմ, որ արցախցին հրաշալի ճանաչում է բոլորին, գիտի բոլորի անցած ճանապարհը և հիանալի հասկանում է, թե ով կարող է տալ իրեն այնքան անհրաժեշտ անվտանգության ու բարեկեցության իրական երաշխիքները: Այս առումով չափազանց ուշագրավ ու գնահատելի է Արցախի հերոս, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմից հիմնված «Միասնական Հայրենիք» կուսակցության կողմից իրականացվող քարոզարշավը: Տակավին վերջերս ձևավորված այս քաղաքական թիմն արդեն հասցրել է ապացուցել իր ուժն ու կենսունակությունը՝ իշխանությունների կողմից իրականացվող աննախադեպ ճնշումների պայմաններում հավաքելով ավելի քան 25 000 ստորագրություն՝ ի պաշտպանություն Սամվել Բաբայանի կողմից առաջարկված սահմանադրական փոփոխությունների: Իրենց առաջնորդի նկատմամբ կայացված ակնհայտ ապօրինի որոշումն անգամ երիտասարդ, ինտելեկտուալ թիմին ստիպեց ոչ թե չարանալ, այլ նոր ու անսպասելի լուծումներ գտնել: Թե՛ հավակնոտ ու միաժամանակ իրատեսական ծրագիրը, թե՛ գրագետ ու հավասարակշռված քաղաքական քայլերն ակնհայտորեն ցույց են տալիս, որ նոր ասպարեզ եկած այս կուսակցությունն ի զորու է համակարգելու Արցախի համար կենսական անհրաժեշտություն դարձած արմատական բարեփոխումները:
Ակնհայտ է, որ Արցախի գործող իշխանությունները՝ ՀՀ նախկին իշխանության դրածոներն ու կամակատարները, բոլոր հնարավոր միջոցներն օգտագործելու են իրենց վերարտադրությունն ապահովելու համար, և դրա միակ հակաքայլը Սամվել Բաբայանի և «Միասնական Հայրենիք» կուսակցության շուրջ համախմբվելն է:
Վստահ եմ, որ Արցախի մեր հայրենակիցները կտրուկ կմերժեն նախկինների այս ձգտումները և կքվեարկեն հանուն իրենց և իրենց երեխաների ապագա բարօրության և անվտանգության:
Գևորգ Տեր-Գևորգյան
Ազատամարտիկների Դաշինքի վարչության անդամ
Նյութի աղբյուր. hima.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ