ԼՐԱՀՈՍ
լրահոս
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»
May 14, 2025, 2:52 pm
«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ
May 14, 2025, 1:39 pm
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում
May 14, 2025, 12:38 am
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
May 12, 2025, 12:50 am
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
ԱՐՑԱԽԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԲԱՆԱԼԻՆ՝ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԱՂԱՆԴԻ ԵՎ ՃԿՈՒՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԱՆԴԵՄԸ
February 23, 2020, 1:17 am
5993
Բաց նամակ արցախցի ազատամարտիկներին
Եղբայրնե՛ր.
Ձեզ համոզելու կարիք չկա. ձեր սիրտն ու ձեր երակներում հոսող ազնվական արյունը ավելի քան երեք տասնամյակ առաջ ձեզ մեկընդմիշտ համոզել են, որ ձեր կոչումը ձեր երկրի համար ապրելն ու հանուն այդ երկրի մեռնելն է:
Եղբայրնե՛ր.
Ձեզ խորհուրդ տալու կարիք չկա, որովհետև ո՞վ կամ ի՞նչը կարող է ավելի լավ խորհուրդ տալ, քան մարտական ընկերների ու սեփական արյամբ սրբագործված ձեր կենսագրությունը:
Եղբայրնե՛ր.
Ձեզ սովորեցնելու կարիք չկա, որովհետև խրամատների համալսարանը, որը դուք գերազանցությամբ ավարտել եք, շատ ավելի խոր ու հիմնավոր է ուսուցանել ձեզ, քան մերօրյա բազում փողկապավորներին՝ իրենց քեմբրիջներն ու օքսֆորդները:
Եղբայրնե՛ր.
Որպես ձեզանից մեկը, պարզապես ուզում եմ հիշեցնել մեր վաղ անցյալից մի դրվագ, որն, իմ խորին համոզմամբ, մեր այսօրվա հայելային արտապատկերումն է: Խոսքս Վարդանանց պատերազմի մասին է: Ինչպես այսօր, այնպես էլ այն ժամանակ, վիճակն օրհասական էր, և հաղթանակի գրավականը ոչ միայն համազգային համախմբումն էր, այլև ռազմական ու դիվանագիտական ներուժի մեկտեղումը: Ինչպես մեր օրերում, այնպես էլ այն ժամանակ, հայ ժողովուրդը կարողացավ ազգահավաք իրականացնել ու դիմակայել մի քանի անգամ իրեն գերազանցող թշնամուն: Ցավոք ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր, մենք չկարողացանք համադրել զինական ուժն ու դիվանագիտությունը և ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր, կանգնած ենք մարտում հաղթելու, բայց արդյունքում երկիրը կորցնելու վտանգի առաջ:
Մեր պատմության ամենաճակատագրական այդ փուլում, ցավոք, երկրի զինական առաջնորդ Վարդան զորավարն ու սյունյաց Վասակ մարզպետը, ով ի դեպ ոչ թե դավաճան էր, ինչպես մեզ սովորեցրել են դպրոցում, այլ մեծ հայրենասեր ու տաղանդավոր դիվանագետ, և ում չգնահատված ջանքերի շնորհիվ Ավարայրի ճակատամարտը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ հայկական ուժերը հնարավորինս իմի էին բերվել, չմեկտեղեցին իրենց ջանքերը, ինչի արդյունքում ճակատամարտում հաղթեցինք, բայց տանուլ տվեցինք պատերազմը:
Եղբայրնե՛ր.
Հաշված օրեր են մնացել մինչև Արցախի համապետական ընտրությունները: Անցյալի արատավոր ժառանգությունից ազատվելուց զատ պետք է կարողանանք գոնե այս անգամ համադրել ռազմական տաղանդն ու դիվանագիտական ճկունությունը. սա է Արցախի հաղթանակի գրավականը:
Վստահե՛ք Մասիս Մայիլյան-Սամվել Բաբայան տանդեմին, և այս անգամ մեր հաղթանակը ոչ թե սոսկ բարոյական, այլ իրական ու շոշափելի կլինի, և հիշե՛ք, որ ձեր տանիքը կարկատել խոստացողներն իրականում ձեր գլխավերևում քանդում են երկրի տանիքը:
Եղբայրաբար՝ Արամ Ավետիսյան
Ազատամարտիկների Դաշինքի վարչության անդամ
Նյութի աղբյուր. hima.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ