ԼՐԱՀՈՍ
լրահոս
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»
May 14, 2025, 2:52 pm
«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ
May 14, 2025, 1:39 pm
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում
May 14, 2025, 12:38 am
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
May 12, 2025, 12:50 am
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
ԴՈՒՔ ՄԵՐ ԵՐԿԻՐՆ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՉԵՔ ՍԻՐԵԼ ՈՒ ՉԵՔ ՍԻՐՈՒՄ
February 19, 2020, 11:44 pm
4345
Մենք՝ Ազատամարտիկների Դաշինքի անդամներս, տևական ժամանակ հետևելով այսօրվա, այսպես կոչված, ընդդիմադիր հռչակված գործիչների ելույթներին, հարցազրույցներին և իրենց ազդեցության տակ գործող լրատվամիջոցների հրապարակումներին ու վերլուծականներին, գտնում ենք, որ ժամանակն է արտահայտելու մեր դիրքորոշումը դրան և դրանց գործած ազդեցությունների մասին մեր հայրենիքում տիրող այսօրվա բարոյահոգեբանական մթնոլորտի վրա: Մենք քաղաքական գործիչներ չենք, բայց այնպես էլ չէ, որ ոչինչ չենք հասկանում քաղաքականությունից, ավելին՝ կարող ենք պնդել, որ շատ ավելին ենք հասկանում, քան շատ ու շատ իրենց այդպիսին համարողներ, որովհետև մեզանից շատ-շատերը դեռևս 1988 թ-ի համազգային շարժման ժամանակներից նախ քաղաքական պայքար են մղել, հետո նոր զինվորագրվել արցախյան պատերազմին, էլ չենք խոսում վերջին քսան տարիների քաղաքական պայքարի մասին` հանուն իրապես ժողովրդավար, ուժեղ ու բարեկեցիկ հայրենիք, պետություն ունենալու: Կարծում ենք, որ մեր կողմից անհամեստություն չի դիտվի այն պնդումը, որ մեր ունեցած ծանրակշիռ ներդրումը մեր պետության կայացման, արցախյան հաղթանակների և այսօրվա անվտանգության ապահովման մեջ մեզ իրավունք է տալիս խոսելու բոլոր այն երևույթների մասին, որոնք խանգարելու են մեր երազած պետության կայացմանը: Մենք գտնում ենք, որ այս պահին որպես խոչընդոտ մեր պետության ամրապնդման համար առանց երկմտելու պետք է նշել նախկին իշխանություններին՝ իրենց տարատեսակ մանր ու միջին գործիչ-գործիքների հետ միասին: Մեր խոսքը ավելի պատկերավոր դարձնելու համար, որպես օրինակ, ուզում ենք խոսել այս գործիքներից այս պահին ամենաակտիվներից և ըստ մեզ՝ ամենավտանգավորներից մեկի՝ Գառնիկ Իսագուլովի մասին: Սկսենք նրանից, որ այս գործիչը եղել է (և մեր կարծիքով՝ կա՛) КГБ-ի և կամ ГРУ-ի աշխատակից (սպա), շարժման տարիներին ներդրվել է և կամ, որ ավելի ճիշտ է, գործուղվել է ՀՅԴ կուսակցություն, որտեղ, եթե չենք սխալվում, համակարգել է այդ կուսակցության հետախուզությունը, կամ հակահետախուզությունը, չգիտես ինչպես՝ խուսափել «Դրո 31»-ի գործով պատասխանատվությունից և լքել Հայաստանը: Վերադառնալուց հետո լծվել է Ռ. Քոչարյանի իշխանությունն ամրապնդելու գործին տարբեր ընդդիմադիր կառույցները պառակտելու կամ դրանք իշխանությունների կամակատար դարձնելու (շանտաժ, առևտուր և նման այլ մեթոդներ) միջոցով: Ահա այժմ էլ այս տականքը իր ունեցած ամբողջ գործիքակազմը ողջ ծավալով օգտագործում է այսօրվա դեռևս լիովին չամրապնդված իշխանությանը վարկաբեկելու համար: Ըստ Գ. Իսագուլյանի, բոլոր նախկին իշխանավորները, որոնք 20 տարի շարունակ լափել, թալանել, սպանել ու բարոյազրկել էին մեր ժողովրդին, այժմ որպես պարկեշտ մարդիկ դժվար են հարմարվում այսօր տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի հետ, իսկ այսօրվա իշխանավորները արյան վրա ուրախացողներ են: Սա ցինիզմի բարձրագույն դրսևորում է: Այս մարդը չի խորշում խոսել նաև ազատամարտիկների մասին, արցախյան խնդրի մասին, պատերազմի մասին, ըստ որում բացարձակ սուտ ու կեղծ որակումներով, ուստի ստիպված ենք այս պարոնին ասել. «Ինչքան կարող ես հեռու մնա ազատամարտիկներից, այլապես մենք կխոսենք առավել մանրամասն, ինչը քեզ հաստատ քիչ չի թվա»: Այս նույն խորհուրդը ուզում ենք տալ նաև մնացած բոլոր իսագուլովներին, ովքեր իսկապես սկսել են չափն անցնել և լուրջ մտածում են, թե իրենք քաղաքական ու պետական գործիչներ են: Պարոնա՛յք, նորից ուզում ենք հիշեցնել, որ բոլորիդ հրաշալի ճանաչում ենք, գիտենք ձեր անցած ճանապարհը միլիմետր առ միլիմետր. դուք մեր երկիրն ու ժողովրդին չեք սիրել ու չեք սիրում, դուք քիչ էր մնացել ամբողջությամբ մսխեիք մեր զոհված ընկերների ու մեր արյան գնով ստեղծած պետության ռեսուրսները, կործանեիք երկիրը, ու բավական է ձեզ դնեք հայրենասերների, պետության ջատագովների տեղ: Ձեզ նման հայրենասերների գործունեության պատճառով է, որ մենք հազար տարով զրկված էինք պետականությունից, ու այսօրվա ձեր գործունեությունն էլ ուղղված է մեր պետականության հիմքերի խարխլմանն ու անվտանգության թուլացմանը: Դուք արժանապատիվ, տղամարդավարի պարտվել էլ չեք կարողանում. ուշքի եկեք և «գլուխներդ բարձին դնելուց առաջ մի քիչ մտածեք էս ժողովրդի մասին», իսկ մենք հետայսու ավելի հետևողական ենք լինելու հեղափոխական արժեքների ամրապնդման ու անշրջելիության հաստատման գործում:
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Նյութի աղբյուր. hima.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ