ԼՐԱՀՈՍ
լրահոս
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»
May 14, 2025, 2:52 pm
«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ
May 14, 2025, 1:39 pm
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում
May 14, 2025, 12:38 am
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
May 12, 2025, 12:50 am
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Գեներալներն ընդդեմ Պուտինի. փուչի՞կ, թե հեղափոխություն. Lragir.am
February 14, 2020, 8:21 pm
3201
Ռուսական համացանցում տարածվել է «Ռուսաստանի սպաների» միության նախագահության ղեկավար, գեներալ-մայոր Սերգեյ Լիպովոյի խոսքը, կապված Սիրիայում եւ մասնավորապես Իդլիբում Թուրքիայի գործողությունների հետ: Լիպովոյը կարծում է, որ Էրդողանի գործողություններն ուղղված են ոչ այլ բանի, քան Օսմանյան կայսրության սահմանների վերականգնմանը: Գեներալի կարծիքով, Էրդողանի թիրախը Իդլիբը չէ, այլ Հալեպը, որը եղել է Օսմանյան կայսրության երրորդ խոշոր քաղաքը՝ Կոստանդնուպոլսից եւ Կահիրեից հետո:
Գեներալն ասել է նաեւ, թե Սիրիայի բանակը Ռուսաստանի ավիացիայի աջակցությամբ ունի իր տարածքը պաշտպանելու եւ թուրքական զորքը թիրախավորելու լիակատար իրավունք, եւ եթե տեղի ունենա ուղիղ բախում, Թուրքիան կպարտվի:
Գեներալը հայտնում է տեսակետ, որը գործնականում հակոտնյա է ՌԴ ղեկավարության տեսակետին եւ քաղաքականությանը: Որովհետեւ այդ քաղաքականությունը Թուրքիան հայտարարել է եղբայրական: ՌԴ նախագահ Պուտինն է հայտարարել, որ Աթաթուրքի հետ եղել են բարեկամական հարաբերություն եւ լավ իրադարձություններ:
Ըստ այդմ հարց է առաջանում՝ Օսմանյան կայսրության հարցում Էրդողանի նկրտումները կանգնեցնելու մասին ռուս գեներալ Լիպովոյի հայտարարություննե՞րն են փուչ կամ ռուսերեն ասած՝ липовый, թե՞ Աթաթուրքի մասին Պուտինի հայտարարությունները:
Համենայն դեպս, Ռուսաստանն առայժմ անկարող է եղել Թուրքիային կանգնեցնելու հարցում, թե ռուսական օդանավը խոցելուց, թե Անկարայում ՌԴ դեսպանին սպանելիս: Ընդ որում, Մոսկվան զբաղվել է Էրդողանի այդ գործողություններն արդարացնելով եւ նրա համար ալիբի մոգոնելով:
Ներկայում Իդլիբում Ռուսաստանը կոշտ հայտարարություններ է անում: Հնարավոր է, որ դա ոգեւորել է ռուսական գեներալակազմին, եթե իհարկե Էրդողանի հետ Պուտինի որեւէ համաձայնություն սառը ջուր չլցնի այդ ոգեւորության վրա:
Ի՞նչ կանեն այդ դեպքում ռուսաստանցի սպաներն ու գեներալները: Նրանք կդնե՞ն ռուսական քաղաքականության հարցն ու կկտրե՞ն Էրդողան-Պուտին պորտալարը, ինչը գործնականում հեղափոխական փոփոխություն կլինի ռուսական արտաքին քաղաքականության հարցում: Թե նրանք սկսել են խոսել, քանի դեռ Պուտինը Իդլիբում Էրդողանի հետ լեզվակռվի մեջ է, եւ պայմանավորվելուց անմիջապես հետո կլռեն նաեւ գեներալները:
Համենայն դեպս, մինչ այժմ նրանք կարծես թե լռել են թուրքական շահերի ու հավակնությունների խնամակալության ռուսական կագավիճակի, այդ թվում այդ կարգավիճակը սահմանող հիմնարար թղթերից մեկի՝ Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի առնչությամբ, որ կնքվել է հայկական արյան ու սուբյեկտության ոչնչացման վրա: Իդլիբում Թուրքիային կասեցնելը գրոշի արժեք չունի, քանի դեռ կասեցված չէ ռուս-թուրքական պայմանագիրն, ու Ռուսաստանը չի հայտարարել թուրքական շահերի սպասավորի կարգավիճակից հրաժարվելու մասին:
Կպահանջի՞ դա օրինակ գեներալ-մայոր Լիպովոյը, Ռուսաստանի սպաների իր միությամբ: Այլապես գրոշի արժեք չունի նաեւ Իդլիբում Թուրքիային կանգնեցնելու մասին նրա խրոխտ հայտարարությունը:
Նյութի աղբյուր. lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ