ԼՐԱՀՈՍ
լրահոս
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»
May 14, 2025, 2:52 pm
«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ
May 14, 2025, 1:39 pm
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում
May 14, 2025, 12:38 am
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
May 12, 2025, 12:50 am
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Ինչու՞ է Ռուսաստանը հանձնել Ռոբերտ Քոչարյանին. Լragir.am
February 4, 2020, 3:38 pm
3220
Հատուկ քննչական ծառայությունն, անդրադառնալով նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հայտարարությանը, ասել է, որ նրա ակնկալիքները իրատեսական չեն եւ քննությունից խուսափելու պատրվակ են: Իսկ Գեւորգ Կոստանյանը, որը Ռուսաստանում գտնվող եւ մարտիմեկյան գործով անցնող հերթական նախկին բարձրաստիճան պաշտոնյան է, նախօրեին պայման էր դրել Երեւան վերադառնալու եւ քննության բոլոր հարցերին պատասխանելու համար: Նրա պայմանն այն է, որ հարցերը հնչեն եւ ինքն էլ դրանց պատասխանի հրապարակային ռեժիմում, ընդհուպ Հայաստանի վարչապետի եւ օտարերկրյա դեսպանների մասնակցությամբ: Կոստանյանը դա անհրաժեշտ է համարում թափանցիկության ապահովման եւ քննության մարմնի մանիպուլյացիաներից պաշտպանվելու համար:
Հատուկ քննչական ծառայությունը, որի վարույթում է գործը, Գեւորգ Կոստանյանին պատասխանել է, որ նա ունի մեղադրյալի կարգավիճակ եւ քննության տրամադրության տակ պետք է լինի այն ռեժիմով, որ նախատեսում է օրենքը: Իսկ օրենքը, ըստ ՀՔԾ-ի, չի նախատեսում այնպիսի «քննություն» կամ «հարցաքննություն», ինչպիսին ակնկալում կամ առաջարկում է Կոստանյանը, որպես Երեւան վերադարձի պայման:
ՀՔԾ-ն փաստորեն մերժում է նախկին գլխավոր դատախազին: Այստեղ հետաքրքիր է, թե արդյոք այդ արձագանքը համաձայնեցվել է վարչապետ Փաշինյանի հետ, եւ ընդհանրապես՝ վարչապետն արդյոք ինքը կարձագանքի Կոստանյանի հայտարարությանը, որի հասցեատերերից մեկն էր: Եթե Կոստանյանը մերժվել է «անվերադարձ», ապա դա կնշանակի՞, որ նա համալրելու է նախկին պաշտոնյաների այն «գունդը», որ մարտիմեկյան գործի առնչությամբ ձեւավորվում է Ռուսաստանում՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի գլխավորությամբ:
Նրանք գործի կարեւոր վկաներ են, որոնք Հայաստանում չեն, եւ թերեւս որքան անիրատեսական է, որ Գեւորգ Կոստանյանի համար ապահովվի հրապարակային հարցաքննություն, այդպես էլ անիրատեսական է, որ այդ պաշտոնյաները երբեւէ կտեղափոխվեն Հայաստան: Թեեւ, այստեղ իհարկե պետք չէ բացառել իրավիճակը, երբ Մոսկվան Հայաստանում իրեն պահելու համար դադարի իր մոտ պահել Հայաստանում անցնող կարեւոր գործով մեղադրյալների կամ վկաների:
Բայց դա առայժմ «հիպոթեզի» մակարդակում գտնվող հարց է, իսկ փաստն այն է, որ «գունդը» պատսպարվում է Ռուսաստանում: Սակայն այդ իմաստով ստեղծվում է հետաքրքիր իրավիճակ բոլորովին այլ համատեքստում: Ստացվում է, որ «գունդը» Մոսկվայում է, իսկ Մոսկվային ամենից հավատարիմ լինելու երդում տվող բացառիկ նախկին պաշտոնյան՝ Ռոբերտ Քոչարյանը, բանտում:
Գեւորգ Կոստանյանն օրինակ ակնարկում է այն մասին, որ կարող է կարեւոր օգնություն ցուցաբերել քննությանը, սպանության հանգամանքների բացահայտմանը, եթե ընդունեն իր պայմանը: Միքայել Հարությունյանը, Վահագն Հարությունյանը, Ալրաղացի Լյովը, որն այլ գործով է ձերբակալվել Ռուսաստանում, բայց անցնում է նաեւ մարտիմեկյան «հունով», նրանք ունե՞ն ասելիք, եւ նրանց ասելիքը բարդացնելու՞ է Ռոբերտ Քոչարյանի վիճակը, թե՞ հակառակը՝ չեզոքացնելու է նրա հանդեպ մեղադրանքը:
Ինչու՞ է Ռուսաստանը պատսպարել այդ անձանց եւ հանձնել Ռոբերտ Քոչարյանին:
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ