ԼՐԱՀՈՍ
լրահոս
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»
May 14, 2025, 2:52 pm
«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ
May 14, 2025, 1:39 pm
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում
May 14, 2025, 12:38 am
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
May 12, 2025, 12:50 am
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Ադրբեջանական ֆիասկոն ԵԽԽՎ-ում. ԱՐՄԵՆՊՐԵՍ
February 2, 2020, 1:40 am
2821
Ստրասբուրգում հունվարի 27-31-ը տեղի ունեցավ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որն ընթացավ շատ հագեցած օրակարգով, բուռն քննարկումներով, ինչպես նաև Ադրբեջանի համար ոչ այդքան հաճելի զարգացումներով:
Նախևառաջ նշենք, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակներում Հայաստանի պատվիրակությանը հաջողվեց մի շարք հաջողություններ գրանցել. ԵԽԽՎ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ ընտրվեց Վլադիմիր Վարդանյանը, Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ՝ Էդմոն Մարուքյանը, Մեդիայի և տեղեկատվական հասարակության ենթահանձնաժողովի փոխնախագահ՝ Սոս Ավետիսյանը, ALDE խմբակցության փոխնախագահ՝ Հովհաննես Իգիթյանը։ Նման կարևոր պաշտոններում հայ խորհրդարանականների ընտրությունը կարելի է մի կողմից պայմանավորել խորհրդարանական համագործակցության այս ձևաչափում հայկական կողմի իրականացրած ակտիվ աշխատանքով, մյուս կողմից՝ ՀՀ ժողովրդավարական իմիջի բարձրացմամբ: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության «դիրքերի ամրապնդումը» հավելյալ հնարավորություններ կարող է ստեղծել ՀՀ շահերի առաջմղման, Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման, ինչպես նաև թուրք-ադրբեջանական լոբբիստական ջանքերի հակազդման տեսանկյունից:
Նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակության կողմից տարածվեց նաև գրավոր հայտարարություն Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի և քսենոֆոբիայի ու ռասիզմի դատապարտման վերաբերյալ։ Եվրոպական այդ կարևոր հարթակում նման հայտարարության տարածումն, անշուշտ, կարևոր է Ադրբեջանի հայատյաց քաղաքականության և այդ ցավալի պատմական իրողությունների վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման տեսանկյունից:
Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությանը, ապա ձմեռային նստաշրջանի օրակարգում, ի սկզբանե, ներառված էին Բաքվի համար մի շարք ցավոտ հարցեր, ինչից, բնականաբար, չէին կարող չօգտվել նաև հայ խորհրդարանականները:
Մասնավորապես, ԵԽԽՎ կողմից ընդունված «Եվրոպայում լրագրողների անվտանգության և մեդիայի սպառնալիքները» բանաձրում անդրադարձ էր կատարվում ԵԽ անդամ երկրներում մամուլի ազատության և լրագրողների անվտանգության հարցերին: Փաստաթղթում բացասական շեշտադրումներով հիշատակվում էր նաև հարևան Ադրբեջանը: Բանաձևի հեղինակներն արձանագրում են Ադրբեջանում մամուլի ազատության հետ կապված խնդիրները, լրագրողների նկատմամբ գործադրվող ճնշումները՝ կոչ անելով «արմատապես փոխել փաստացի թշնամական միջավայրը, որը լրջորեն սահմանափակում է մամուլի ազատությունը»։
Ադրբեջանի համար մյուս, առավել ցավոտ հարցը «Ադրբեջանում քաղբանտարկյալների դեպքերի մասին» բանաձևն էր, որն ընդունվեց ձայների մեծամասնությամբ: Բանաձևի հիմքում ընկած էր իսլանդացի պատգամավոր, լրագրող Թորհիլդուր Սուննայի կողմից ներկայացված զեկույցը, որի համաձայն՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության հարցը խնդրահարույց է դեռևս այդ երկրի՝ ԵԽ-ին անդամակցության պահից ի վեր և, չնայած վերջին տարիներին Ադրբեջանի իշխանությունների կողմից ձեռնարկած քայլերին, Ադրբեջանում այս խնդրի առնչությամբ դեռ շատ անելիք կա՝ խնդիրը լիովին կարգավորելու համար։
ԵԽԽՎ-ն, կասկածի տակ չդնելով Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության հարցը, Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում բանաձևում ամրագրված խախտումների ուղղությամբ արդար քննություն կազմակերպել և ազատ արձակել նրանց, ովքեր քաղբանտարկյալներ կճանաչվեն։ Հատկանշական է, որ ադրբեջանական պատվիրակության անդամները, չնայած բարձրացրած «հիստերիային», չկարողացան կասեցնել բանաձևի ընդունումը: Խնդիրն այն էր, որ եթե նախկինում Ադրբեջանի խավիարային դիվանագիտության շնորհիվ ադրբեջանական պատվիրակությունը առավել հեշտ էր «դիմակայել» նման զեկույցներին, ապա «Ադրբեջանական լվացքատուն» կոռուպցիոն սխեմայի բացահայտումից հետո Ադրբեջանի պատվիրակությունը համեմատաբար թուլացրել է իր ազդեցության լծակները (այս մասին է վկայում անգամ բանաձևի քվեարկության ժամանակ ձայների հարաբերակցությունը՝ 82 կողմ, 28 դեմ, 6 ձեռնպահ)։
Այսպիսով, ամփոփելով պետք է նշենք, որ Ադրբեջանում մամուլի ազատության սահմանափակումների, քաղբանտարկյալների խնդրի մասին բանաձևերի ընդունումը մի կողմից կարևոր է Ադրբեջանում գործող ավտորիտար համակարգի վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման առումով, մյուս կողմից՝ ադրբեջանական քարոզչության տարբեր միֆեր չեզոքացնելու տեսանկյունից։ Ինչ վերաբերում է հայկական պատվիրակության ակտիվությանը, ապա նման ակտիվ գործելաոճը ԵԽԽՎ-ում պետք է հետևողականորեն պահպանել։ Հատկանշական է, որ ձմեռային այս նստաշրջանն ադրբեջանական պատվիրակության ներկայիս կազմի համար թերևս վերջինն էր, և Ադրբեջանում փետրվարին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության կազմում կներգրավվեն «առավել կոմպետենտ» պատգամավորներ։
Նյութի աղբյուր. armenpress.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ