ԼՐԱՀՈՍ
լրահոս
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»
May 14, 2025, 2:52 pm
«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ
May 14, 2025, 1:39 pm
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում
May 14, 2025, 12:38 am
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
May 12, 2025, 12:50 am
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
ՄԻ ԵՐԵՍՈՎ ՄԵԴԱԼ ՉԻ ԼԻՆՈՒՄ. Դավիթ Հակոբյան
January 24, 2020, 5:23 pm
3861
Սամվել Բաբայանին Արցախի Հանրապետության քաղաքացիական իրավունքից զրկելը, որը նրան հնարավորություն չի տալիս ս.թ. մարտի վերջին կայանալիք համապետական ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրվել, անկասկած, քաղաքական դրդապատճառ ունի, թեպետ իրավական առումով ևս կան խոչընդոտներ: Մասնավորապես, նման խոչընդոտ է ԱՀ Սահմանադրության 48-րդ հոդվածը, ըստ որի` Արցախի Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
Տվյալ պահանջն աբսուրդային է, որովհետև եթե խոսքը վերաբերում է միայն Արցախի Հանրապետության քաղաքացի լինելուն, ապա ԱՀ քաղաքացի հանդիսացող յուրաքանչյուր անձ առնվազն հանդիսանում է նաև ՀՀ քաղաքացի, որովհետև համապատասխան անձնագիր է կրում: Իսկ ունե”նք արցախյան քաղաքացիություն սահմանող մեկ այլ փաստաթուղթ: Պատասխանը միանշանակ է` ո’չ:
Աբսուրդային է նաև, որ Արցախում խորհրդային տարիներին ծնված, առնվազն ԼՂՀ հռչակման օրից Արցախի քաղաքացի հանդիսացող, հետագայում պետական կամ այլ կառույցներում աշխատած անձին, ով հանգամանքների բերումով ստիպված է եղել որոշ ժամանակով բացակայել Արցախից,առանց իրա դիմումի 47-րդ հոդվածի համաձայն Արցախի հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից : Պարտադրել ունենալ տասնամյա հաշվառման ժամկետ: Նման պարտադրանքը կարող է գործել միայն օտարերկրյա քաղաքացու նկատմամբ, ով կամավոր հրաժարվել է իր երկրի քաղաքացիությունից և ստացել ԱՀ /իմա` ՀՀ/ քաղաքացիություն: ԱՀ խորհրդարանը և Գերագույն դատարանը, որը նաև սահմանադրական դատարանի գործառույթ է իրականացնում, տվյալ կապակցությամբ որևէ հիմնավոր ու տրամաբանական մեկնաբանություն առ այսօր չեն տվել, չեն պարզաբանել, օրինակ, թե ինչ կարելի է հասկանալ <վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող…> ձևակերպման տակ: Մի պարզ օրինակ. արտագնա աշխատանքի մեկնած արցախաբնակ յուրաքանչյուր արական սեռի ներկայացուցիչ համարվում է զինապարտ և անհրաժեշտության դեպքում զորակոչվում է պաշտպանության բանակում ծառայելու, եթե չունի տարկետման կամ այլ արտոնություն: Նման պարտավորություն ունեցող քաղաքացին ինչո”ւ պիտի զրկվի նախագահ կամ պատգամավոր ընտրվելու իրավունքից: Կա” միջազգային իրավունքին առնչվող որևէ նորմ, որտեղ իրավունքն ու պարտականությունը գործում են իրարից անկախ: Բնականաբար, նույնպես` ոչ:
Իրավական կազուսի կամ փակուղային դեպքերում սովորաբար գործում է նախադեպային իրավունքը, իսկ տվյալ պարագայում մենք ունենք համարժեքությունը բավարարող նախադեպ: Մասնավորապես, 2007 թվականին նախագահական ընտրություններում Բակո Սահակյանը չունենալով տասը տարվա արցախյան գրանցում` ընտրվել է հանրապետության նախագահ, ընդ որում` դա տեղի է ունեցել ԼՂՀ սահմանադրությունն հանրաքվեով ընդունելուց մեկ տարի անց: Այս հիշեցումն արվում է մատնանշելու ոչ թե գործող նախագահի արտոնյալության հարցը, այլ նախադեպի օգտագործման անհրաժեշտությունը: Ի վերջո, այն ժամանակ էլ դարձյալ հաշվի է առնվել, որ Բակո Սահակյանը հանգամանքների բերումով աշխատել է ՀՀ սահմաններից դուրս և օգտագործելով ԱՀ քաղաքացիության և մշտաբնակության իր անօտարելի իրավունքը` առաջադրվել ու ընտրվել է ԼՂՀ նախագահ: Ինչո”ւ Սամվել Բաբայանի նկատմամբ դա չի կիրառվում: Արցախի Հանրապետության Գերագույն դատարանը պարտավոր է այս հանգամանքը դարձնել քննարկման առարկա և տալ ակնկալվող լուծում: Հակառակ դիւրքորոշումը` քաղաքական անհանդուրժողականությունն է, որն արդեն իսկ հակասահմանադրական մոտեցում է:
ԱՀ սահմանադրությունն իսկապես կարիք ունի բովանդակային փոփոխությունների, առաջին հերթին` այն մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի նորմերին համապատասխանեցնելու առումով: Եթե դա չարվի` ծիծաղելի կլինի խոսել Արցախում ժողովրդավարության առկայության մասին. մի երեսով մեդալ չի լինում:
Նյութի աղբյուր. hima.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ