ԼՐԱՀՈՍ
լրահոս
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»
May 14, 2025, 2:52 pm
«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ
May 14, 2025, 1:39 pm
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում
May 14, 2025, 12:38 am
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
May 12, 2025, 12:50 am
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
ԱՆԱՌՈՂՋ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է
January 20, 2020, 9:57 pm
4953
Սիրելի ընթերցողներ.
Երկու ամիս հետո Արցախում տեղի են ունենալու նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որոնց անցկացման որակով, ժողովրդավարության աստիճանով ու արդյունքներով է պայմանավորված լինելու Արցախի սոցիալ-տնտեսական առաջընթացը և արցախյան հիմնահարցի նկատմամբ միջազգային կառույցների վերաբերմունքը:
Նկատի ունենալով վերոգրյալը, ինչպես նաև մեր կարծիքով հայաստանյան լրատվական դաշտում սպասվող ընտրությունների նկատմամբ ոչ բավարար ուշադրությունը, մեր կայքը առաջիկա երկու ամիսներին առանձնահատուկ ակտիվությամբ է անդրադառնալու առաջիկա քաղաքական կարևորագույն իրադարձություններին և չափազանց հետաքրքիր բացահայտումներ է ներկայացնելու ձեր ուշադրությանը:
Այսօր հրապարակում ենք ՀՀ և ԱՀ երկրորդ աստիճանի մարտական խաչի ասպետ,պահեստազորի գնդապետ՝ Դավիթ Եղիշեի Հակոբյանի գրառումը (բավականին ծավալուն լինելու պատճառով այն կներկայացնենք հատվածաբար) Արցախի հերոս, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, այսօր Միասնական Հայրենիք կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի վերաբերյալ:
Հ.Գ. Մենք պատրաստ ենք առանց խմբագրական միջամտության ներկայացնել բոլոր կուսակցությունների և թեկնածուների տեսակետները: Վստահ ենք, որ հասարակությանը կողմնորոշելու լավագույն ճանապարհն առողջ բանավեճն է:
Վերջերս քաղաքական պատվերի շրջանակում Վահրամ Աթանեսյանը կրկին հաճոյանալու համար դեռևս գործող իշխանությանը նախ մեղադրում, ապա օգնության աղերսանք է ուղղում ռեժիմին կուրորեն ծառայող քաղաքական ուժերին ու իշխանական իմաստակներին, շնչահեղձ կոչ անում պաշտպանել Բակո Սահակյանին ու նրա քաղաքական կուրսը: Վահրամի զեղման առիթը փառապանծ հրամանատար Սամվել Բաբայանի հայտարարությունն էր, որով գործող իշխանություններին մեղադրում է գանձագողության, հովանավորչության, անօրինական ճանապարհով հարստություն դիզելու, բնակչության լայն զանգվածներին ծայր աղքատության եզրին հասցնելուն մեջ: Խոսել Ս. Բաբայանի մասին` առաջին հերթին կամա թե ակամա խոսում ես մի պատմական ժամանակաշրջանից ու մի ժողովրդից, որը ելել էր ազգային ազատագրական պայքարի և կենաց ու մահու կռիվ էր տալիս, և այդ պատերազմը վարում-ղեկավարում էր բավականին երիտասարդ մի անձնավորություն` Սամվել Բաբայանը, որի հանդեպ այսօր էլ չի մարել ժողովրդի սերը հարգանքն ու ակնածանքը: Եվ պատահական չէ, որ նրա մասին բավականին դրվատանքով են արտահայտվում նաև օտարազգի ռազմական, քաղաքական գործիչներն ու դիվանագետները: Մերկապարանոց արտահայտությունների վարպետ հոդվածագիրը արդեն քանիերորդ անգամ փորձում է խեղաթյուրել պատմական իրադարձությունները, իմաստուն ու խելոք մարդու տեսք ընդունելով նսեմացնել արցախյան պատերազմի թիվ մեկ հերոսի անունն ու գործը …
Ընդգծեմ, որ Սամվել Բաբայանը և՛ պատերազմի ընթացքում, և՛ պատերազմից հետո միշտ էլ հանդես է եկել առողջ, ողջախոհ, ժամանակի ոգին արտահայտող ելույթներով` լինի դա գովեստ, քննադատություն կամ կոչ…Այլ կերպ անհնարին է: Նրա ելույթներն ավելի սուր բնույթ ստացան, երբ պատերազմից հետո երկրի իշխանավորները փոխանակ զբաղվելու պետականաշինությամբ, անձնական բարեկեցության հարցեր էին լուծում` կուտակելով աննկարագրելի հարստություն` ապականելով ազգային արժեքները:
Այո, նրա խոսքը կոշտ երանգներ էր պարունակում, սակայն միշտ պարզ էր ու հստակ, սթափեցնող ու բնութագրող, անկեղծ ու սրտացավ…
Սամվել Բաբայանի հայտարարությունը սովորական խոսք չէր, այլ զայրույթ էր ու պոռթկում, կառավարման ներկա համակարգին ուղղված զգուշացում և զգաստացում, որ ժողովուրդն այլևս չի համակերպվի ստեղծված իրավիճակին, որ ժողովուրդն իրեն պարտավորված է զգում ասել իր վճռական խոսքը:
Տասնամյակներ ի վեր պաշտոնյաների ու առանձին չինովնիկների կողմից կամայական մոտեցում է ցուցաբերվել պետական բյուջեի հանդեպ, հսկայական գումարներ են քամուն տվել հանուն իրենց անձնական շահի ու քմահաճույքների: Կաթվածահար է արվել ներդրումային համակարգը, պետության զարգացման հիմք հանդիսացող փոքր և միջին բիզնեսը, փոշիացվել են երկրի բնական պաշարները, բնակչությունը վաղուց հատել է աղքատության շեմը, իսկ վարկային ծանր բեռը ստիպել է մարդկանց հուսահատությունից քայլել խոնարհված ու չոքեչոք:
Հովանավորչությունը հասել է աննախադեպ չափերի: Հովանավորյալները հատուկ խավի են վերածվել, որոնք վաղուց կորցրել են չափի զգացումը: Նրանց համար օրենք, կարգ, դատ ու դատաստան գոյություն չունի: Պետական թե անշարժ, թե շարժական գույքը դարձել է նրանց անձնականը, դատաիրավական համակարգը գիշերուզօր զբաղված են իշխանավորների և նրանց մերձավորների անօրինական գործերն ու արարքները կոծկելով ու կարճելով…
Երկար տարիներ ի վեր հետին պլան է մղվել երկրի պաշտպանական, ռազմավարական քաղաքականությունը: 2000թ-ին աններելի կերպով անտեսվել է հակառակորդի կողմից իր խրամատների առաջ մղելու և հարմար դիրքավորվելու հանգամանքը: Ամեն ինչ արել են, որ զինվորը, սպան իրենց զգան հուսահատ, թույլ ու վերածվեն հեշտ կառավարելի զանգվածի: Չի իրականացվել ժամանակի պահանջներին հարիր պաշտպանական շինարարություն, ձեռք չի բերվել նոր զինատեսակ, նոր կահավորանք, չեն բարձրացվել զինվորական անձնակազմի աշխատավարձերը, հավուր պատշաճի չեն գնահատվել ռազմական ուղի անցած ազատամարտիկները, զինվորական թոշակառուները: Այսօր էլ զոհված ազատամարտիկների հարազատները իրենց զգում են լքյալ ու վհատված: Հակիրճ` բանակաշինությունը հանցավոր կերպով հետին պլան է մղվել: Արդյունքում, 2016թվականի ապրիլյան և դրան նախորդած դեպքերը, երբ մեծ թվով զոհեր տվինք և կորցրինք կարևոր ռազմական հենակետեր:
Ոչ ոք այդ խայտառակ իրադարձությունների համար որևէ պատասխանատվություն չկրեց: Ընդհակառակը` մեր իշխանություններն այդ ամենը անամոթաբար ներկայացրին որպես հաղթանակ: Կարելի է անվերջ թվարկել հակապետական իշխանությունների հայակործան գործողությունները…
Նյութի աղբյուր. hima.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ