ԼՐԱՀՈՍ
լրահոս
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»
May 14, 2025, 2:52 pm
«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ
May 14, 2025, 1:39 pm
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում
May 14, 2025, 12:38 am
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
May 12, 2025, 12:50 am
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Էրդողանի ապտակը Պուտինին. ռուս-թուրքական պայմանագրի կտրված ոտքերը
January 7, 2020, 6:13 pm
3173
Թուրքիայի նախագահ Էրդողանն, անդրադառնալով իրանցի գեներալ Քասիմ Սոլեյմանիի սպանությանը, հայտարարել է, որ չի կարելի դա թողնել անպատասխան: Էրդողանը ասել է, թե պետք է անպայման պատասխանել որեւէ երկրի բարձրաստիճան հրամանատարի սպանությանը:
Թուրքիայի նախագահի հայտարարությունը հատկանշական է: Իրանցի գեներալի սպանությունը Անկարային դրել է նոր իրողությունների առաջ, մի շարք առումներով: Իրանին ԱՄՆ հասցրել է նշանային հարված, որը սակայն Թեհրանին դարձնելով թիրախ, միաժամանակ դրել է նաեւ առանցքի կարգավիճակում:
Ստացած հարվածը Թեհրանի համար լինելով մեծ կորուստ, միեւնույն ժամանակ կարող է վերածվել մերձավորարեւելյան ռեգիոնում էական խաղաքարտի: Թեհրանը վրեժ է խոստացել ԱՄՆ-ին, ինչն անկասկած սպասելի հռետորաբանություն է, սակայն գործնական քաղաքականության տիրույթում Թեհրանի առաջ ներկայում դիլեմա է՝ տեղի ունեցածից հետո ձեւավորված նոր իրողությունը օգտագործել ռեգիոնալ խաղում մյուս մրցակիցների հանդեպ էական առավելության հասնելու համա՞ր, թե՞ դառնալ Միացյալ Նահանգներից «վրեժ» լուծելու զգայական խնդրի պատանդը: Զգայական, կամ առավելապես զգայական, քանի որ աներկբա է՝ անկախ թե Նահանգների, թե Իրանի հանդեպ որեւէ վերաբերմունքից, Իրանի համար «վրեժը» կարող է դառնալ էական շեղում ռեգիոնալ նոր իրադրության մեջ ձեւավորված հնարավորություններից:
Այդտեղ հատկանշական է Թուրքիայի նախագահի հայտարարությունը, որը դե ֆակտո հենց շեղման հորդոր է Իրանին: Անկարայի համար դա կարեւոր է՝ որպեսզի Իրանը շեղվի դեպի ԱՄՆ հանդեպ «վրեժը», որովհետեւ եթե Թեհրանը ստեղծված իրադրությունում գնա այլ մրցակիցների հանդեպ ձեռք բերած որոշակի առավելությունների հաշվենկատ իրագործման ճանապարհով, ապա դա նշանակելու է Իրանի էական առավելություն նաեւ Թուրքիայի նկատմամբ:
Կշեղվի՞ Թեհրանը, կհաջողի՞ այդ գործում օրինակ Էրդողանը, թե՞ ոչ:
Միաժամանակ, Թուրքիայի նախագահի հայտարարությունն ինչ որ իմաստով նաեւ ապտակ է ՌԴ նախագահ Պուտինին: 2015 թվականին Թուրքիան խոցեց ռուսական ռազմական օդանավը եւ սպանեց օդաչուներին: Օդաչուները անշուշտ ռազմա-քաղաքական հրամանատարության ներկայացուցիչ չեն, սակայն հատկանշական է, որ Անկարայի այդ քայլին չհետեւեց Ռուսաստանի որեւէ պատասխան: Ավելին, Մոսկվան սրտատրոփ սպասում էր, թե երբ Թուրքիան որեւէ կերպ մի «ներողություն» կխնդրի, նրան ներելու համար: Դա տեղի ունեցավ մոտ վեց ամիս անց, այն էլ բավական մշուշոտ պայմաններում: Սակայն, ներելուց ընդամենը մի քանի շաբաթ անց Անկարայում գնդակահարվեց ՌԴ դեսպանը: Նա էլ իհարկե ռազմա-քաղաքական բարձրագույն պաշտոնյա կամ այլ կերպ ասած՝ Սոլեյմանի չէր, բայց դեսպանը Թուրքիայում ՌԴ ներկայացուցիչն է, որին նշանակում է ՌԴ նախագահը, եւ դեսպանի անձեռնմխելիության հանգամանքը ինքնին արդեն խոսում է որոշակի կալիբրի մասին, որ ունի այդ կարգավիճակը:
Բայց Ռուսաստանը դարձյալ թողեց անպատասխան, ոչ միայն վրեժ չլուծեց, այլեւ նույնիսկ արդարացրեց, թե կան ուժեր, որոնք ուզում են թուրք-ամերիկյան հարաբերություն փչացնել:
Այժմ Թուրքիայի նախագահը փաստացի «ձեռք հետ» ապտակ է հասցնում ՌԴ նախագահին: Կների՞ Պուտինն այս անգամ: Հատկանշական է, որ Էրդողանը դա անում է Լիբիայի իրողությունների ֆոնին, որտեղ Թուրքիան եւ Ռուսաստանն ունեն տարբեր մոտեցումներ: Սակայն, գործնականում, խորքային առումով ռուս-թուրքական առերեսման նոր իրողություններ առաջացնող հանգամանքը մերձավորարեւելյան նոր իրավիճակն է՝ Սոլեյմանիի սպանությունից եւ Իրանի դե ֆակտո նոր կարգավիճակի ֆոնին:
Սկսվում է ամերիկա-իրանյան բավական կոշտ մեծ խաղ, որը էապես իմաստազրկելու է ռուս-թուրքական առանց այդ էլ ոխերիմ սիրախաղը: Ապրիլյան քառօրյայից, եւ առավել եւս հայկական թավշյա հեղափոխությունից հետո այն էական առերեսման առաջ է հայտնվել Կովկասում՝ այն էլ ռուս-թուրքական մոսկովյան պայմանագրի 100-ամյակին ընդառաջ, պայմանագիրը առնվազն մի ոտքով կտրելով գետնից: Բաղդադում ամերիկյան անօդաչուի հարվածն այդ պայմանագրի կողմերին էական առերեսման է տանում նաեւ մերձավորարեւելյան ռեգիոնում, փաստացի գետնից կտրելով պայմանագրի նաեւ մյուս ոտքը:
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ