ԼՐԱՀՈՍ

լրահոս

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

May 14, 2025, 7:25 pm

Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»

May 14, 2025, 2:52 pm

«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ

May 14, 2025, 1:39 pm

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

May 14, 2025, 12:38 am

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

May 12, 2025, 12:50 am

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Ոստիկանական հատուկ օպերացիա Երևանում. հետախուզման մեջ գտնվող «Ռեմբոյի տղա Թաթոսիկն». shamshyan.com

December 31, 2019, 5:23 pm

3763

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանի և նույն վարչության 2-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արսեն Ավոյանի գլխավորությամբ Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Մկան տարուն ընդառաջ՝ Ռեմբոյի տղան կընկնի մկան թակարդը» անվանումը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ նախկինում բնակարանային գողություններով դատված, այժմ հետախուզման մեջ գտնվող, 26-ամյա Թադևոս Ավետիսյանը , ով ավելի շատ հայտնի է «Ռեմբոյի տղա Թաթոսիկ» մականվամբ, Երևանում շրջում է Mercedes S 550 մակնիշի 35 VA 573 համարանիշի ավտոմեքենայով և գտնվում է Ավան վարչական շրջանում:

Վաղ առավոտից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների մի քանի խմբեր դարանակալում են իրականացրել և հետապնդել Թաթոսիկին, սակայն նա, իրեն դնելով Ռեմբոյի տղու տեղը, չի ենթարկվել ոստիկանների օրինական «կանգ առ» ազդանշանին ու դիմել է փախուստի:

Ոստիկանների կողմից հետապնդումը շարունակվել է մինչև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի փողոց, որտեղ Թաթոսիկը Mercedes-ով նախ հարվածել ու մոտ 25 մետր՝ ժողովրդի լեզվով ասած, բրդելով առաջ է տարել ոստիկանության ծառայողի ավտոմեքենան, ապա բախվել ոստիկանական մեկ այլ ավտոմեքենայի:

Դեպքի վայրում հավածքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մեզ թվաց՝ Նոր տարվա կինո են նկարում, Mercedes-ը մի հատ ավտո բռթելով առաջ բերեց, հետո խփեց սովետական 06-ին: Մինչ շողուլի կգայինք, արդեն տեսանք քաղաքացիական հագուստներով մի քանի անձինք Mercedes-ի միջից վարորդին պառկացրին ասֆալտին ու արդեն ուրիշ ավտոմեքենա եկավ ու դրան տարան:

Տանելու ժամանակ էդ Mercedes-ի շոֆեռը գոռում էր՝ Հորս արև, էս ինչ լարել լարիք, էս ինչ բռնել բռնիք, վախից տակս արեցի: Ավտոյի միջից գոնե թողեք զուգարանի թուղթը վերցնեմ:

Ճիշտն ասած, մենք մտածեցինք, երևի իրոք հումորային կիոն են նկարում, բայց, երբ էդ տղուն , ով ասում էր՝ վախից տակս արեցի, չհասցրեցի զուգարանի թուղթը վերցնեմ՝ տարան, իսկ հետո քաղաքացիական հագուստներով 2 երիտասարդ տղաներ վնասվածքներ էին ստացել, ջոգեցինք, որ էսի կինո չէր, այլ իրականություն»:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Թ. Ավետիսյանը տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից էլ տեղափոխվելու է քերակատարողական հիմնարկ: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: Վթարների առանձին փաստով ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

Նյութի աղբյուր. shamshyan.com

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա