ԼՐԱՀՈՍ

լրահոս

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը

May 24, 2025, 8:54 pm

Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը

May 24, 2025, 9:38 am

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը

May 24, 2025, 9:24 am

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

May 21, 2025, 11:21 am

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան

May 19, 2025, 11:47 pm

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

May 19, 2025, 10:28 am

Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է

May 18, 2025, 11:19 pm

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

May 14, 2025, 7:25 pm

Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»

May 14, 2025, 2:52 pm

«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ

May 14, 2025, 1:39 pm

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

May 14, 2025, 12:38 am

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

May 12, 2025, 12:50 am

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Մոսկվան Հայաստանի միջոցով գայթակղե՞լ է Բաքվին

December 24, 2019, 2:46 am

3785

Ռուսական Վեդոմոստին տեղեկություն է հրապարակել, որ Ադրբեջանը ցանկանում է գնել ռուսական հինգերորդ սերնդի Սու 57 կործանիչներ: Ըստ Վեդոմոստիի, այդ գործարքի գործընթացը ստացել է ամենաբարձր հավանությունը: Միաժամանակ նշվում է, որ բանակցությունը կտեւի բավական երկար:

Ըստ թերթի, Ադրբեջանը այդ գնումը փորձում է կատարել ի պատասխան Հայաստանի Սու 30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռքբերման:

Երբ մամուլում քննարկվեց Հայաստանի հնարավոր ձեռքբերումը, որը եւս տարիների բանակցության արդյունք է, միաժամանակ շրջանառվեցին կարծիքներ, որ Հայաստանին կատարելով այդ մատակարարումը, Մոսկվան թերեւս մտադիր է շահագրգռել Ադրբեջանին:

Արդյոք հաստատվում է այդ տեղեկությունը:

Հայաստանը բազմաֆունկցիոնալ կործանիչների, նաեւ օրերս հայտարարված ՏՈՐ հակաօդային պաշտպանության նոր համալիրների ձեռքբերումը դիտարկում է հակառակորդի նկատմամբ օդային գերակայության համատեքստում:

Արդյոք այդ հանգամանքը չի չեզոքանա, եթե իրականություն դառնա Սու 57-երի վերաբերյալ ռուս-ադրբեջանական գործարքը:

Շաբաթներ առաջ Բաքու կատարած այցի ընթացքոմ խոսելով Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու մասին, ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարեց, թե Ռուսաստանը դա անում է միջազգային բոլոր նորմերին համահունչ, միաժամանակ նաեւ հաշվի առնելով ռեգիոնում ուժերի հավասարակշռության անհրաժեշտությունը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ դրանից օրեր առաջ ՀԱՊԿ վեհաժողովում քննադատել էր դաշինքի անդամների Ադրբեջանին սպառազինություն վաճառելու հանգամանքը, հայտարարեց Երեւանում, որ բավարարված է Բաքվում Լավրովի արած հայտարարության բովանդակությունից: Խոսքն ըստ ամենայնի հավասարակշռության խնդիրը հաշվի առնելու մասին էր:

Սու 57-երը հավասարակշռությա՞ն շրջանակում են լինելու, թե՞ դրա խախտման: Բանն այն է, որ խոշոր առումով հավասարակշռությունը Բաքվի նկատմամբ Հայաստանի որոշակի առավելությունն է: Այսինքն, հավասարակշռություն ասվածն անշուշտ չի չափվում լոկ սպառազինության տեսակով ու քանակով, այլ ունի ավելի լայն հաշվեկշիռ՝ թե ռազմա-տեխնիկական, թե իհարկե նաեւ տնտեսա-քաղաքական իմաստներով:

Չի բացառվում իհարկե, որ Ադրբեջանի հետ Սու 57-երի գործարքը Ռուսաստանի համար կլինի որոշակի երաշխիքային գործընթաց, խաղի ուղղություն, ընդհանուր գործընթացներում ճկունության համար: Մարտահրավերները ՌԴ համար դառնում են ավելի խիտ ու բարդ: Այստեղ Ռուսաստանը ավելի ու ավելի է մնալու Հայաստանից կախված վիճակում, ու այդ առումով Մոսկվան գուցե փորձում է ձեւավորել Հայաստանի հետ հարաբերության իր հավասարակշռության գծերը, հատկապես տեսնելով հայկական գործոնի հանդեպ Միացյալ Նահանգների վերաբերմունքի որոշակի ինտենսիվացումը:

Այդուհանդերձ, Երեւանի համար ռուս-ադրբեջանական «օդային գործարքը» վերահսկելը թերեւս պետք է լինի առաջնահերթ արտաքին քաղաքական խնդիր:

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա