ԼՐԱՀՈՍ
լրահոս
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
April 26, 2025, 9:46 pm
Թույլ են տալիս աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրել և տեղում փոխել
December 5, 2019, 6:54 pm
3786
Կառավարությունը որոշում կայացրեց փոփոխություն կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով նախատեսվում է «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բացթողնման համար թույլատրվող ապրանքների ցանկը լրացնել թեթև ավտոմոբիլներ տողով:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը նշեց, որ դա հնարավորություն կտա աջ ղեկով ավտոմեքենաներն առանց վերասարքավորման ներմուծել Հայաստան ու ՀՀ տարածքում իրականացնել աջ ղեկը ձախ դարձնելու գործընթացը:
Դա անելուց հետո պետք է ավտոմեքենան մաքսազերծում իրականացնելուց հետո հաշվառել ու ազատ շահագործել ՀՀ տարածքում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ փաստորեն ժամանակավոր ներմուծում ռեժիմով թույլ է տրվում աջ ղեկով մեքենաները բերել, ՀՀ տարածքում ղեկային կարգավորումները փոխել, որից հետո միայն հաշվառվի ու շահագործվի: «Մենք այսօր խնդիր ունենք, որ աստղաբաշխական թվով մեքենաներ են ներկրվում Հայաստան, ու քանի որ 2020 թվականին մաքսային ռեժիմի փոփոխություն է լինելու, ենթադրում եմ, որ այստեղ կտրուկ անկում պիտի լինի, բայց պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում: Պետք է հասկանանք, թե որքանը Հայաստանից դուրս գնաց, որքանը մնաց եւ դա ինչ մարտահրավեր է բերում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ընդգծեց վարչապետը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց քննարկել ընդհանրապես աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան արգելելու հարցը, անգամ եթե ղեկը փոխված է:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյաննն էլ նկատեց, ըստ էության, գեներացնում են վթարի պոտենցիալ օբյեկտ հանդիսացող շարժական գույքի ծավալներ Հայաստանում: «Եթե մենք սերտիֆիկացիա չանենք, կպարզվի, որ վթարների մեծ քանակի պատճառն այն է, որ ղեկի տեղափոխությունն արվել է ոչ պրոֆեսիոնալ ձևով»- նկատեց նա:
Վարչապետ Փաշինյանն առաջարկեց պայմանավորվել, որ վերջին խմբաքանակն էլ դուրս է գալիս, ու ընդհանրապես փակում են նման կարգի մեքենաների ճանապարհը:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ ավելացրեց, որ նախորդ տարվա վերջում էլ էին նման քննարկում արել ու ասել, որ սա էլ են անում ու վերջ, բայց հիմա կրկին վերադարձել են: Ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Այսինքն` հիմա պարզ-պրիմիտիվ հարց են դնում՝ ասում են՝ Վրաստանի արհեստավորն այդքան փող է աշխատում, մեր արհեստավորին չե՞ք թողում աշխատի: Հիմա մենք որոշումը, փաստորեն, կիսատ ենք կայացրել ու փողը Հայաստանից տեղափոխել ենք ուրիշ երկիր, վատ որոշում ենք կայացրել»,- ասաց վարչապետը և կոչ արեց կոնկրետ ամսաթիվ որոշել, թե երբվանից են արգելում անգամ փոխված ղեկով մեքենաների ներկրումը ու այլևս նոր նախաձեռնություն չբերել:
Վարչապետը նշեց, որ VIN կոդով պետք է պարզել աջակողմյան, թե ձախակողմյան է մեքենան և կոչ արեց ընդհատել քննարկումը և պարզել՝ դա հնարավոր է, թե հնարավոր չէ: Դավիթ Անանյանն ասաց, որ VIN կոդը վերծանելու հնարավորություն չունեն: Այսպիսով՝ որոշումն ընդունվեց՝ հետագայում հարցը քննարկելու պայմանավորվածությամբ:
Նյութի աղբյուր. armenpress.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ