ԼՐԱՀՈՍ

լրահոս

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը

May 24, 2025, 8:54 pm

Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը

May 24, 2025, 9:38 am

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը

May 24, 2025, 9:24 am

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

May 21, 2025, 11:21 am

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան

May 19, 2025, 11:47 pm

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

May 19, 2025, 10:28 am

Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է

May 18, 2025, 11:19 pm

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

May 14, 2025, 7:25 pm

Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»

May 14, 2025, 2:52 pm

«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ

May 14, 2025, 1:39 pm

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

May 14, 2025, 12:38 am

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

May 12, 2025, 12:50 am

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Լավրովը Բաքվից ցույց տվեց Երեւանին, թե ինչ է պետք անել

December 3, 2019, 9:26 pm

3243

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքու կատարած այցի ընթացքում արել է Արցախի հարցի կարգավորման գործընթացին առնչվող հայտարարություններ, որոնք ունեն բազմիմաստ նշանակություն: Մասնավորապես, Լավրովը մի կողմից հայտարարել է, որ հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի թե Հայաստանում, թե Արցախում, թե Ադրբեջանում ապրողների համար, մյուս կողմից խոսել «ղարաբաղյան համայնքների» հաղորդակցության երբեմնի իրողության վերականգնման մասին եւ ասել, թե հարցի լուծումը պետք է արժանանա Արցախի ամբողջ բնակչության հավանությանը: Այլ կերպ ասած, Լավրովը ակնարկել է, որ Արցախի բնակչություն է համարում նաեւ մարդկանց, որոնք ապրում են Ադրբեջանում:

Ի՞նչ է ուզում ասել Լավրովն ու կա՞ արդյոք նրա խոսքում տագնապի անհրաժեշտություն, առավել եւս Բրատիսլավայում դեկտեմբերի 4-ին սպասվող արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ:

Ինչ խոսք, հայկական կողմի համար գերզգայուն հարց է «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասկացությունն ու դրան առնչվող ցանկացած ակնարկ: Այդ հարցը պետք է զսպել ու չեզոքացնել անգամ հայտարարությունների մակարդակում: Միեւնույն ժամանակ, Լավրովի բերանն իհարկե հնարավոր չէ փակել եւ արգելել խոսել այդ մասին, առավել եւս նկատի ունենալով այն, որ Ռուսաստանը չի կարող մտնել Բաքվի հետ դիվանագիտական հռետորաբանության հակադրության մեջ:

Խնդիրը սակայն ավելի լայն է, եւ ՌԴ արտգործնախարարի ադրբեջանական այցն արտացոլում է արցախյան հարցում հայկական կողմի համար, կամ ընդհանուր իրավիճակային տրամաբանության տեսանկյունից ակնառու մի հանգամանք: Խոշոր հաշվով, արցախյան գործընթացը դեռեւս տեւական ժամանակ շահագրգիռ ուժային կենտրոնների, եւ առավել եւս ռեգիոնալ անվտանգության պարեկության դերի համար պայքարող Ռուսաստանի համար լինելու է «լարախաղացության» հարց: Թե որ կողմ կթեքվի կամ առավել եւս «կընկնի» Մոսկվան, կախված է այն հանգամանքից, թե ինչպիսին կլինի մրցակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

Վարչապետ Փաշինյանն օրերս ազգային անվտանգության ռազմավարության քննարկման ընթացքում հայտարարեց, որ հետհեղափոխական անցումային փուլն ավարտված է եւ պետք է անցնել ռազմավարական կառավարման ռեժիմի: Նա նշել էր, թե լուծվել են արտաքին քաղաքական հիմնական խնդիրները, այդ թվում Արցախի հարցում հայկական կողմի համար կարեւոր կետերում դիրքավորման տեսանկյունից:

Ամբողջ հարցն այն է, որ այդ հանգամանքը չունի այսպես ասած «ավարտական ակտ», եւ հայկական կողմի դիրքավորումը պահանջում է նաեւ դիրքերի մշտական պահպանում: Եվ ինչպես ռազմական առումով, այդպես էլ դիվանագիտական-քաղաքական դիրքերը պահանջելու են ամենօրյա եւ ամենժամյա պահպանություն, քանի որ փոքր բացթողումը կարող է բերել հարաբերակցության փոփոխության:

Մեծ հաշվով, հայկական կողմի համար Լավրովի ադրբեջանական հայտարարությունները պետք է լինեն ոչ թե մտահոգության, այլ ընդամենը աշխատանքի հետեւողականության տեղիք, այդ թվում նաեւ այն իմաստով, որ Ռուսաստանին Հայաստանը պետք է պահի մշտական պատասխանատվության ներքո, այլապես թյուրքական գործոնի հանդեպ ռուսական դիմադրությունը գործնականում զրոյացված է:

Խաբկանք է, թե Ռուսաստանն է այդ վտանգից Հայաստանի պահապանը կամ պաշտպանը: Խորքային քաղաքական ռեժիմում Հայաստանը կարող է լինել թյուրքական գործոնից ռուսական պետականության պաշտպանը, կամ արդեն գուցե՝ թյուրքական գործոնից ռուսական պետականությունն ազատագրողը:

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա