ԼՐԱՀՈՍ

լրահոս

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը

May 24, 2025, 8:54 pm

Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը

May 24, 2025, 9:38 am

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը

May 24, 2025, 9:24 am

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

May 21, 2025, 11:21 am

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան

May 19, 2025, 11:47 pm

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

May 19, 2025, 10:28 am

Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է

May 18, 2025, 11:19 pm

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

May 14, 2025, 7:25 pm

Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»

May 14, 2025, 2:52 pm

«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ

May 14, 2025, 1:39 pm

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

May 14, 2025, 12:38 am

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

May 12, 2025, 12:50 am

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

ԱՌՈՂՋԱՑՈՒՄ ԹԵ ՔՈՂԱՐԿՎԱԾ ՌԵՍՏԱՎՐԱՑԻԱ

December 3, 2019, 2:55 pm

5613

ՈՒՄ ՀԱՄԱՐ ԵՆ ՂՈՂԱՆՋՈՒՄ ԶԱՆԳԵՐԸ

Զանգերն անշուշտ ղողանջում են բոլորի համար, սակայն յուրաքանչյուրի ականջում արձագանքում են յուրովի:

Արցախում համապետական ընտրությունների ժամը սպառնալի արագությամբ մոտենում է, ու մեր հասարակության համար չափազանց զգայուն այս խնդրի հետ կապված ցանկացած քաղաքական քայլ, քաղաքական մեսիջ, քաղաքական ակնարկ յուրովի են մեկնաբանելու ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի քաղաքական ուժերը, հատկապես երբ դրանք արվում են ՀՀ վարչապետի կողմից:

Ես, ինչպես շատ-շատերը, ողջունեցի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի իշխանությունները երաշխավորելու են Արցախում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը, և հիմա, ինչպես շատ-շատերը, մեղմ ասած, շփոթված եմ օրերս Ստեփանակերտում Բակո Սահակյանի հետ Արցախի նախագահի հավանական թեկնածուների հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ձևաչափից:

Չձանձրացնելու համար չեմ թվարկի, բայց բոլորին հայտնի են արդեն առնվազն մեկ տասնյակ գործիչներ, ովքեր հայտարարել են ընտրություներին իրենց մասնակցության մասին, մինչդեռ ՀՀ վարչապետի և ԱՀ նախագահի հետ հանդիպմանը մասնակցել են միայն «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, ԱՀ Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ արտաքին գործերի գործող նախարար Մասիս Մայիլյանը և «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը: Տխուր պատկերն ամբողջական կդառնա, եթե հավելենք նաև, որ ըստ վարչապետի աշխատակազմի պաշտոնական հայտարարության հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։ Սա ի՞նչ է. արարողակարգային պարտադրա՞նք, թյուրիմացությո՞ւն, քաղաքական կարճատեսությո՞ւն, թե՞ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ իշխանությունները արմատապես վերանայել են իրենց բարոյաքաղաքական հավատամքը:

Ինչո՞ւ հանդիպման հրավիրված չեն եղել, օրինակ` Ռուսլան Իսրաելյանը, Քրիստինե Բալայանը, կամ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը, ով նույնպես հայտարարել է ընտրություններին իր մասնակցության մասին, կամ եթե հրավիրվել է ՀՅԴ ներկայացուցիչը, ինչո՞ւ չի հրավիրվել Արցախի քաղաքական դաշտի ամենաառանցքային գործիչներից մեկը` «Միասական Հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի պաշտպանության նախկին նախարար, գեներալ Սամվել Բաբայանը: Ո՞ւմ է փորձում սատարել Նիկոլ Փաշինյանը. քաղաքական միջակությունների՞ն, հավատարմության երդում տված կառավարելի նախկինների՞ն, թե՞ մադրիդյան տխրահռչակ սկզբունքների երդվյալ ջատագովներին: Կոռուպցայի դեմ պայքարն իր առաջնահերթությունը հռչակած կառավարության ղեկավարը ինչո՞ւ է հանդիպում ԱՀ նախագահի հենց այն թեկնածուների հետ, որոնք ներկայացնում են, հենց իր բնութագրմամբ, կոռուպցիայի մեջ թաղված նախկին իշխանություններին: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը պահանջելու է Արցախի հարցով մտահոգ յուրաքանչյուրը թե´ Արցախում, թե´ Հայաստանում ու Սփյուռքում: Սրանք հարցեր են, որոնց պատասխաններին հետևողականորեն հետամուտ են լինելու Արցախում սահմանադրական փոփոխությունների պահանջով ստորագրահավաքին մասնակցած ավելի քան քսանհինգ հազար արցախցիները: Սրանք հարցեր են, որոնք չեն կարող և չպետք է անպատասխան մնան ՀՀ բարձրագույն իշխանության կողմից, որովհետև դրանց անպատասխան մնալը նոր, ավելի դժվար հարցեր կառաջացնի, և ի վերջո, Աստված մի արասցե, որ հարց տվողներն իրենք պատասխանեն իրենց հարցերին:

«Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտությունը օդում կրակված փամփուշտ չպետք է լինի: Դրա համար ազնիվ, համարձակ ու հետևողական աշխատանք է պահանջվում: Դժվա՞ր է: Երբ որևէ բան անելն անգամ անհնարին է, պետք է անել անհնարինը…

Հ.Գ. Այս խնդիրը մեզ համար կենսական նշանակություն ունի, և մենք, անկախ արձագանքից, պարբերաբար և հանգամանորեն անդրադառնալու ենք դրան:

Արամ Ավետիսյան

Ազատամարտիկների Դաշինքի վարչության անդամ

Նյութի աղբյուր. hima.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա