ԼՐԱՀՈՍ

լրահոս

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը

April 26, 2025, 9:46 pm

Անհրաժեշտ է հստակ վերահսկողություն. կգ-ով սեղմած գազի համար սպառողը նույն գինն է վճարելու

April 11, 2019, 2:38 pm

4606

Երեկ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց սեղմած բնական գազի ակցիզային հարկման նպատակով կիրառվող չափման միավորը խմ-ի փոխարեն կգ-ով հաշվելու մասին օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 107 պատգամավոր, դեմ և ձեռնպահ ձայներ չկային: Ոլորտի պատասխանատուները կրկին հավաստիացրեցին, որ սեղմած բնական գազը կիլոգրամով վաճառելը չի ենթադրելու թանկացում։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի խոսքով՝ զարմանալի է, որ գազալցակայաններում թանկացումը համընկավ ապրիլի 1-ին, որը ցույց տվեց, որ գազի թանկացումը գազալցակայաններում այս օրենքի ընդունման հետ ընդհանրապես կապ չունի, և այստեղ մեծ գործ ունեն շուկայի վերահսկողության տեսչությունը և ՏՄՊՀ-ն: Նա պատկան մարմիններին կոչ արեց ուշադրություն սևեռել այդ ամենին, որ որևէ մեկը չփորձի այս ամենից օգուտ քաղել: Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով սեղմած բնական գազը կիլոգրամով վաճառելուն՝ նկատեց, որ եթե անգամ այս որոշման արդյունքում գազի գինը բարձրանա, ապա դժվար թե այդ թանկացումն ուղղակիորեն ազդի սպառողի վրա, քանի որ միևնույն է՝ վարորդները շարունակելու են իրենց անհրաժեշտ գազի համար նույն գինը վճարել։ «Այսինքն՝ փոխվում է միայն մեթոդաբանությունը, սակայն գնագոյացման քաղաքականությունը նույնն է մնում։ Սա պետք է որ խնդիրներ չառաջացնի նաև գազալցակայանների համար, որոնցում առկա են, այսպես կոչված, դիսպենսեր սարքեր, որոնք թույլ են տալիս գազն ընդունել կիլոգրամներով, այնուհետև ծավալով վաճառք իրականացնելու համար։ Այսպիսով, 1 խորանարդը հավասարեցվում է մոտ 700 գրամի։ Կարող ենք փաստել, որ, իհարկե, նման մոդելի կիրառմամբ ավելի դժվար կլինի տարատեսակ սպեկուլյացիաներ իրականացնել գազալցակայաններում, ինչպես դա արվում է ավանդաբար»,- ասաց Դավթյանը՝ հավելելով, որ այս մոդելը կնպաստի նաև այն ընդունված արատավոր պրակտիկայի սահմանափակմանը, երբ տարբեր գազալցակայաններում վաճառվող գազի նույն ծավալի արժեքը կարող էր մինչև 20 տոկոս տարբերվել։ «Իհարկե, այնպես չէ, որ հիմա այդ խնդիրն իսպառ կշտկվի։ Ուստի Տնտեսական միցակցության հանձնաժողովն ու շուկայի վերահսկման տեսչական մարմինը մեծ աշխատանք ունեն կատարելու։ Ընդհանուր առմամբ այս ամենը խնդիր է հետապնդում բարձրացնելու հարկային վարչարարության արդյունավետությունը, որի անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել։ Այնպես որ, բավական չէ միայն օրենք ընդունել, անհրաժեշտ է հստակ վերահսկողության ու մշտադիտարկման միջոցներով ապահովել նոր մեթոդաբանության կիրառման արդյունավետությունը, հակառակ դեպքում օրենքն ընդամենը ֆորմալիստական լուծման կարգավիճակի կարժանանա»,- ընդգծեց Վահե Դավթյանը։

Նյութի աղբյուր. Առաջին լրատվական

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա