ԼՐԱՀՈՍ
լրահոս
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը
May 24, 2025, 8:54 pm
Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
May 24, 2025, 9:38 am
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
May 24, 2025, 9:24 am
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
May 22, 2025, 9:45 am
«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև
May 21, 2025, 2:56 pm
Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել
May 21, 2025, 1:09 pm
Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում
May 21, 2025, 11:21 am
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
May 20, 2025, 11:02 pm
Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան
May 19, 2025, 11:47 pm
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
May 19, 2025, 10:28 am
Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է
May 18, 2025, 11:19 pm
Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել
May 17, 2025, 6:08 pm
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում
May 16, 2025, 2:25 pm
Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
May 16, 2025, 2:21 pm
Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը
May 16, 2025, 12:38 am
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում
May 15, 2025, 11:53 pm
Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
May 14, 2025, 7:25 pm
Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»
May 14, 2025, 2:52 pm
«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ
May 14, 2025, 1:39 pm
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում
May 14, 2025, 12:38 am
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
May 12, 2025, 12:50 am
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
ԵՐԲ ՄԱՀԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ ԹԱՔՆՎՈՒՄ ԵՆՔ ԿԵՆԴԱՆԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՑ
November 3, 2019, 8:57 pm
5623
Երկի՛ր, ես քոնն եմ, բայց իմը չես դու,
Ես քո զինվորն եմ, դու՝ իմ թշնամին….
Տիգրան Պասկևիչյան
Տարօրինակ ժողովուրդ ենք: Չէ, չեմ փնովում մեր ժողովրդին, քավ լիցի, դրա իրավունքը ոչ ես, ոչ որևէ մեկը չունի, ուղղակի զարմանում եմ, հետո զայրանում եմ, վերջում անզորությունից կարկամում ու լռում եմ: Եվ ամեն անգամ իմ անզոր լռության մեջ լսում եմ ընկերոջս էս երկու տողը.
Երկի՛ր, ես քոնն եմ, բայց իմը չես դու,
Ես քո զինվորն եմ, դու՝ իմ թշնամին….
Տարօրինակ ժողովուրդ ենք: Մեր կողքին ապրող հերոսներին չենք նկատում, բայց նահատակների համար շքեղ մահարձաններ ենք կառուցում: Անշու՛շտ, պիտի կառուցենք. մեր նահատակ ընկերների առջև անվճարելի պարտք ունենք, բայց երբեմն ինձ թվում է, թե մենք թաքուն՝ մեր խորը ներսում, այդ մահարձանների հետևում թաքնվում ենք կենդանի հերոսներից:
Արդեն անմահացածների շիրիմին ծաղիկ դնելը հեշտ է, կենդանի հերոսների աչքերի մեջ նայելը՝ դժվար: Նահատակներին դիֆերամբներ ձոնելը պատասխանատվություն չի ենթադրում, ջանք չի պահանջում, նրանց մեծարելով մի քիչ էլ մեր ինքնասիրությունն ենք շոյում, մեզ ենք բարձրացնում, իսկ կենդանի հերոսների առջև պարտավորություններ ունենք, պատասխանատվության հարց կա, ու նրանց հետ առնչվելիս նրանց մեծության առաջ ցածրանում, փոքրանում, ոչնչանում ենք, դրա համար էլ նրանց կիսավեր տները թողած, ծաղիկներ առած գերեզմաններ ենք շտապում:
Տարօրինակ ժողովուրդ ենք: Մեռած հերոսների մասին գրքեր ենք գրում, ֆիլմեր ենք նկարում, բայց մեր կողքին ապրող կենդանի տղերքին վիրավորում, ստորացնում ենք՝ իրենց վիրավոր մարմինը բուժելու համար, էս նախարարությունց էն վարչություն, էս հիվանդանոցից էն պոլիկլինիկա ուղարկելով ու ժամերով մանր-մունր չինովնիկների մեծ դռների առաջ սպասեցնելով:
Տարօրինակ ժողովուրդ ենք: Տասնամյակներ շարունակ չհայտարարված պատերազմի մեջ ենք ու իրական մարտական հրամանատարներին, տաղանդավոր գեներալներին թողած, մեզ համար թղթե գեներալներ ենք սարքում, սրանց կուրծքը շքանշանների մետաղի ջարդոնով զարդարում ու զարմանում ենք, որ թուղթը մետաղի ծանրությունը չի տանում, ու պատռվում է՝ իր հետ պատռելով նաև մեր պաշտպանական ֆիզիկական ու հոգևոր բնագծերը:
Չէ, իսկապես տարօրինակ ժողովուրդ ենք: Զայրանում, բորբոքվում, բողոքում ենք, որ ռուսական հատուկ ծառայություններն Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից առևանգում ու ադրբեջանցիներին են հանձնում այն ժամանակ դեռևս տակավին երիտասարդ հրամանատար Սամվել Բաբայանին: Հետո Շուշիի ու Բաքվի բանտերի դժոխքով անցած, արցախյան ազատամարտի բովում թրծված, պատերազմի ու հետպատերազմական տարիների դժվարագույն պատասխանատվությունն ուսած ու դրա մեջ իմաստնացած արդեն փորձառու գեներալին, Արցախի հերոսին, իրատես ռազմա-քաղաքական գործչին ինքներս ենք բանտում:
Արցախի Ազգային Ժողովում ժողովրդավարության ու ժողովրդի կամքն իրագործելու մասին ճոռոմաբանում ենք, բայց յուրաքանչյուր չորրորդ արցախցուն փաստորեն արհամարհում ենք՝ ստորագրահավաքի միջոցով իրենց արտահայտած դիրքորոշումն առոչինչ համարելով:
Պատերազմի ամենադժվար պահերին հուսահատված, նահանջող ջոկատներն ու զորամիավորումները վերակազմակերպած, տասնյակ փայլուն ռազմական գործողություններ ծրագրած ու իրականացրած գեներալին մեծարում, փառաբանում, Արցախի հերոսի կոչում ենք շնորհում, հետո լավ սափրված մի քանի անիմաստ փողկապավորների բերանով ի լուր աշխարհի հայտարարում ենք, թե Սամվել Բաբայանը փաստորեն արցախցի չէ և ընտրվելու իրավունք չունի:
Տարօրինակ ժողովուրդ ենք, որովհետև մինչև հիմա կարծում ենք, թե այն ամենն ինչ ասացի ոչ թե մեզ՝ ժողովրդին է վերաբերում, այլ իշխանություններին կամ նրանց մանկլավիկներին:
Կարծում եմ ժամանակն է հասկանալու, որ մենք ենք մեր կրավորական կեցվածքով ու հարմարվողականությամբ ծնել այդ իշխանություններին և մենք ու միայն մենք ենք մեղավոր ցայսօր դրանց գոյության համար:
Ընդամենը մի քանի ամիս անց Արցախում համապետական ընտրություններ են լինելու: Ապացուցե՛նք, որ տարօրինակ ժողովուրդ չենք, որ գիտենք ոչ միայն հաղթել, այլև տեր կանգնել մեր հաղթանակներին: Համախմբվե՛նք Սամվել Բաբայանի և իր առաջնորդած Միասնական Հայրենիք կուսակցության քաղաքական թիմի շուրջ, որպեսզի ոչ միայն մենք երկրինը լինենք, այլև երկիրը՝ մերը:
Արամ Ավետիսյան
Ազատամարտիկների Դաշինքի վարչության անդամ
Նյութի աղբյուր. hima.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ