ԼՐԱՀՈՍ

լրահոս

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը

May 24, 2025, 8:54 pm

Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը

May 24, 2025, 9:38 am

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը

May 24, 2025, 9:24 am

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

May 21, 2025, 11:21 am

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան

May 19, 2025, 11:47 pm

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

May 19, 2025, 10:28 am

Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է

May 18, 2025, 11:19 pm

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

May 14, 2025, 7:25 pm

Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»

May 14, 2025, 2:52 pm

«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ

May 14, 2025, 1:39 pm

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

May 14, 2025, 12:38 am

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

May 12, 2025, 12:50 am

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Փաշինյանի կոշտ պատասխանը խուլիգանությանը. հավաքը տապալվել է

October 11, 2019, 8:20 pm

2910

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշգաբադում կոշտ պատասխան է տվել ԱՊՀ պետությունների ղեկավարների հավաքին իր ելույթում Հայաստանի հասցեին մեղադրանք հնչեցրած Իլհամ Ալիեւին: Հատկանշական է, որ Ալիեւն այս անգամ մեղադրանքները տեղավորել է ոչ թե «արցախյան հարցի» փաթեթում, այլ ֆաշիզմի, հայտարարելով, թե Հայաստանի նոր իշխանությունը չի ապամոնտաժել ֆաշիզմի աջակից Նժդեհի արձանը: Ալիեւը այդ ընթացքում խոսել է, թե ադրբեջանցիներն ինչ մեծ դեր են ունեցել ֆաշիզմի դեմ պայքարում:

Ինչու՞ է Իլհամ Ալիեւը հանկարծ հիշել Նժդեհին ու ֆաշիզմը, որոշելով Հայաստանին «հարվածել» այդ ուղղությունից: Արդյոք նրան դա հուշել է Սերգեյ Լավրովը, որի խոսնակ Զախարովան առաջինն էր, որ «քննադատեց» Երեւանում Նժդեհի արձանը կանգնեցնելու փաստը, նրան համարելով ֆաշիզմի աջակից: Զախարովայի ղեկավարը օրերս հայտարարել էր, որ Արցախի հարցի բանակցային գործընթացը սառեցված է, միաժամանակ քննադատելով Հայաստանի վարչապետի՝ Արցախը Հայաստան է հայտարարությունը, իբրեւ թե բանակցությանը չնպաստող:

Լավրովը լռեց, երբ Ալիեւն էլ Վալդայ ակումբում հայտարարեց, թե «Արցախը Ադրբեջան է, եւ վերջ»: Բայց, Ալիեւին Ռուսաստանում թերեւս հուշել էին, որ դա առավելագույնն է, որ կարող են նրան թույլ տալ կամ աջակցել Արցախի հարցում: Ըստ ամենայնի այդ պատճառով էլ Ադրբեջանի նախագահին ԱՊՀ ղեկավարների հավաքի ելույթի համար «խորհուրդ» են տվել անցնել Նժդեհին:

Երբ տարիներ առաջ Զախարովան Նժդեհին հայտարարեց «ֆաշիստ», Հայաստանի նժդեհական իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, ընդամենը շատ մեղմորեն հայտարարեց, թե պատմական «տեղեկանք» են պատրաստում Զախարովայի համար, որ ապացուցեն, որ Նժդեհն այդպիսին չէ: Ըստ երեւույթին տեղեկանքը տեղ չի հասել, կամ չեն էլ պատրաստել, եթե Ռուսաստանը տարիներ անց «քսիվը» հասցրել է Ալիեւին, որն այժմ Հայաստանի նոր իշխանությանն է մեղադրում Նժդեհի արձանը պահպանելու համար: Ի դեպ, ՀՀԿ այդ արձագանքից հետո Զախարովան կրկնել էր, թե մնում է իր կարծիքին:

Նիկոլ Փաշինյանը Աշգաբադում իր ելույթում հայտարարել է, որ Իլհամ Ալիեւը (տես նաեւ Զախարովան) խեղաթյուրում է պատմությունը, անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հայ ժողովրդի նկատմամբ, ու նաեւ ԱՊՀ պետությունների ղեկավարների, լարվածություն մտցնելով Վեհաժողովում: Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել ԱՊՀ իր գործընկերներից՝ այդ լարվածության համար, ասելով, թե տեսնում են, որ դրա հեղինակն ինքը չէ:

Փաշինյանի ակնարկը հուշում է, որ Ալիեւը գործնականում տապալել է հավաքը: Ըստ ամենայնի, այդ մասին է «լարվածություն մտցնելու» Նիկոլ Փաշինյանի շեշտադրումը: ԱՊՀ-ն իբրեւ կառույց իհարկե ոչ միայն տապալված, այլ թերեւս անկենդան է ստեղծման պահից, սակայն մյուս կողմից այդօրինակ հավաքներն անկասկած ունենում են որոշակի քաղաքական տողատակեր, եւ ըստ այդմ Ադրբեջանի նախագահը տապալել է միջոցառումը հենց այդ իմաստով:

Ալիեւն ըստ երեւույթին շարունակում է նյարդային եւ նեղսրտած լինել հոկտեմբերի 1-ին Երեւանում տեղի ունեցած ԵՏՄ աննախադեպ Վեհաժողովից, որտեղ քաղաքական տողատակի առումով եղել են իսկապես կարեւոր քննարկումներ նաեւ Իրանի նախագահի մասնակցությամբ, եւ որին՝ չնայած ընտանիքում սգո առիթին, մասնակցելու էր շտապել նաեւ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, Նիկոլ Փաշինյանի մոտ փաստացի արդարանալով Ալիեւի հետ ընկերություն անելու համար:

Ալիեւը կարողանալով մարսել երեւանյան հավաքը, Աշգաբադում իրեն պահել է խոշոր հաշվով որպես խուլիգան եւ Նիկոլ Փաշինյանը դիվանագիտական կամ քաղաքական լեզվով ի ցույց է դրել այդ խուլիգանությունը, Ռուսաստանի իշխանական շրջանակներում դրա հնարավոր հովանավորների առկայության համատեքստում:

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա