ԼՐԱՀՈՍ
լրահոս
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
April 26, 2025, 9:46 pm
Նոր իրարանցում արցախյան խնդրի շուրջ
April 20, 2019, 4:16 pm
4111
Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահի հետ Վիեննայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներն ամփոփելիս հայտարարեց, որ Մինսկի խմբի համանախագահները քննարկման են ընդունել իր առաջարկած օրակարգը, եւ որ նա իր հարցերի պատասխանները չի ստացել ո՛չ համանախագահներից, ո՛չ էլ Ադրբեջանից՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտության շուրջ նկատելի իրարանցում սկսվեց:
Դժվար չէր կանխատեսել, որ Բաքուն կփորձի բանակցային գործընթացը տեղափոխել Մոսկվայի հովանավորության ներքո: Չի մոռացվել, թե ինչպես 2016թ. Վիեննայի հանդիպումից հետո՝ հայտնվելով զորքերի շփման գծում վերահսկողության սարքեր տեղադրելու՝ իր համար անընդունելի առաջարկների դեմհանդիման, Ադրբեջանը համառորեն ձգտում էր Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ հասնելու երկու երկրների նախագահների նոր հանդիպման: Հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած հենց այդ հանդիպման ժամանակ էր, որ զրոյացվեց Վիեննայի համաձայնագրերի հրատապությունը: Հայաստանի ղեկավարությունը դադարել էր պնդել այդ համաձայնագրերի իրականացման անհրաժեշտության մասին, ինչը տարակուսանք էր առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլեւ արտասահմանյան դիտորդների շրջանում: Ադրբեջանն այդ ժամանակ հասավ իր նպատակին:
Այժմ հայտնվելով նմանատիպ իրավիճակում, Ադրբեջանը կրկին հույսերը կապել է Ռուսաստանի հետ: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի խոսքով՝ «Ռուսաստանի հետ համատեղ ջանքերի կրկնակի-եռակի ավելացման դեպքում կարելի է առաջընթաց ակնկալել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»: Ռուսաստանը, որ բավական երկար ժամանակ հեռավորություն էր պահպանում կարգավորման դիվանագիտության մեջ ակտիվ միջամտությունից, բնականաբար, պետք է օգտվեր այս հանգամանքից: Արտգործնախարարների հանդիպումը կազմակերպվեց շատ արագ: Սակայն՝ դատելով հանդիպումից հետո ադրբեջանցի նախարարի արած հայտարարություններից, այս անգամ չհաջողվեց խուսափել հայկական օրակարգից: Նույն տպավորությունն են թողնում նաեւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի՝ որեւէ կոնկրետություն չպարունակող եւ միայն Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների նախորդ հայտարարություններին հղում կատարող հաղորդումները: Նույնիսկ տպավորություն է ստեղծվում, թե Լավրովն ակնարկում է, որ հարցականի տակ են դրված կարգավորման հիմնարար սկզբունքները (ինչո՞ւ անհրաժեշտ եղավ հիշեցնել, որ այդ սկզբունքները մնում են ուժի մեջ եւ քննարկվել են):
Բայց սրանով ամեն ինչ չի ավարտվում: Այն, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման դիվանագիտությունը ծանր օրեր է ապրում, տեսանելի է Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հերթական հանդիպումն ԱՄՆ-ում անցկացնելու՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի առաջարկից: Այս մասին Վարշավայում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Կան խոսակցություններ, որ նման հանդիպում կարող է լինել նաեւ Փարիզում: Թե ինչու Մինսկի խմբի համանախագահ երկրները նմանօրինակ «անջատողական» ակտիվության կարիք ունեցան՝ առայժմ այնքան էլ հասկանալի չէ: Բայց մի բան պարզ է. հակամարտության կողմերի հետ հանդիպումների ժամանակ համանախագահները չեն կարողանում պատասխանել հայկական կողմի հարցերին, մասնավորապես՝ այն հարցին, թե ինչու 1994թ. Բուդապեշտի գագաթաժողովի որոշումների խախտմամբ Լեռնային Ղարաբաղը դուրս բերվեց բանակցություններից: Պատասխան ստանալ չի հաջողվում նաեւ Ադրբեջանից, թե որն է Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացին վերադարձնելու նրա չկամության պատճառը: Իսկ առանց այդպիսի պատասխանների, հնարավոր չէ վերսկսել բանակցային գործընթացը. Հայաստանը պնդում է ստանալ այդ պատասխանները:
Ադրբեջանում նույնպես լավ են հասկանում, որ Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացին վերադարձնելու Հայաստանի պահանջը, ինչպես նաեւ նման որոշում կայացնելուց Ադրբեջանի հրաժարվելը անհնար են դարձնում տարածքային հարցերի քննարկումը: Այդ մասին, մասնավորապես, հայտարարել է ղարաբաղյան հիմնախնդրի գիտակներից մեկը՝ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը՝ նշելով, որ բանակցություններն անիմաստ են դառնում Ադրբեջանի համար:
Այնպես որ, քննարկելու բան կա բանակցությունների տարբեր մակարդակներում եւ տարբեր հովանավորությունների ներքո: Պարզապես ինչ-որ մոտեցումներ ստիպված պետք է փոխվեն:
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ