ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
May 12, 2025, 12:50 am
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Այսօր «Հատուկ գնդի» կազմավորման 29-ն ամյակն է
September 20, 2019, 8:12 pm
4915
Այսօր «Հատուկ գնդի» կազմավորման 29-ն ամյակն է, ինչի առթիվ ջերմորեն շնոհավորում եմ գնդի կազմում մարտնչած բոլոր մարտիկներին, մեր զոհված ընկերների ընտանիքներին ու ողջ հայ ժողովրդին:
Այսօր, ինչպես ամեն տարի այս օրը, հավաքվել էինք Եռաբլուրում, նշելու մեր գնդի տարեդարձը, հարգանքի տուրք մատուցելու մեր զոհված ընկերներին, հիշելու ու վերապատմելու մեր անցած դժվար բայց երջանիկ օրերի մասին:
Ցավով պիտի խոստովանեմ, որ ինչ որ կիսատ-պռատ բան կար այս ամենի մեջ: Մեր երկրի պետկանաշինության ու բանակաշինության ակունքներում կանգնած մարդիկ լավ գիտեն, որ իրականում Հայկական բանակի հիմքը դրվել է հենց այս գնդի ստեղծմամբ:
1990 թվականին, երբ խորհրդային կայսրությունը դեռ վերջնականապես չէր կործանվել, երբ ադրբեջանական հրոսակները, խորհրդային զորքերի աջակցությամբ հարձակումներ էին գործում ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի բնակավայրերի վրա, ՀԽՍՀ ՆԳՆ կազմում, ազատամարտիկներից կազմված ջոկատների հիմքի վրա ստեղծվեց «ՀԽՍՀ ՆԳՆ առնթեր Հատուկ գունդը», որի 35 վաշտերն էլ հետագայում դարձան նորաստեղծ բանակի ստորաբաժանումբերի հիմքը:
Կար ժամանակ, երբ այս զորամիավորման ստեղծման օրը նշվում էր պետական մակարդակով: Միջոցառմանը մասնակցում էին հանրապետության նախագահը, վարչապետը և իհարկե պաշտպանության նախարարը, դրանով իսկ ընդգծելով «Հատուկ գնդի» պատմական ու անուրանալի դերըհայոց բանակի հիմնադրման ու արցախյան ազատամարտի հաղթանակների մեջ:
Ցավոք վերջին տասնամյակներում արդեն ավանդույթ դարձած պատմության խեղաթյուրումն ու հաղթանակները սեփականաշնորհելու վատ ավանդույթը իր խարանը դրել է նաև այս փառապանծ գնդի հեղինակության վրա: Այսօր՝ «Հատուկ գնդի» 29 ամյակի մեջոցառմանը չէր ներկայացել ո՛չ պաշտպանության նախարարը, ո՛չ նույնիսկ նախարարության որևէ ներկայացուցիչ: Ավելին՝ 2018 թվականի սեպտեմբերին, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով լուծարվել է եռակի շքանշանակիր Թամանայն դիվիզիայի անունը կրող, Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանակիր գունդը, որը նորից եմ կրկնում, առանց չափազանցության հայոց նորաստեղծ բանակի հիմքն է:
Բոլորին, այդ թվում, հաղթանակն իրենց վերագրել փորձող կեղծ հերոսներին, տնաբույս գեներալներին, պատմության կեղծարարներին ու տհաս չինովնիկներին մեկ անգամ ևս հիշեցնում եմք, որ դեռ կենդանի են այն մարդիկ ովքեր կանգնած են եղել գնդի, ասել է թե բանակի կազմավորման հիմքում, և թուլ չեն տալու շարունակեր մեր պատմության ու մեր ընկերների արյան շահարկումը:
2020 թվականին լրանում է «Հատուկ գնդի» 30 ամյակը:
«Հատուկ գնդի վետերաններ» հասարակական կազմակերպությունը 2020 թվականը հայտարարում է «Հատուկ գնդի» տարի և կոչ է անում ՀՀ կառավարությանը, հատկապես պաշտպանության նախարարությանը, գործուն մասնակցություն ունենալ Հոբելյանի տոնական միջոցառումների կազմակերպմանը և անհապաղ քայլեր ձեռնարկել պատմության խեղաթյուրումը կանխելու ու փառապանծ մարտական ուղի անցած զորամիավորումը վերականգնելու համար:
«Հատուկ գնդի վետերաններ» հասարակական կազմակերպության նախագահ
Գեներալ-լեյտենանտ Գ. Մելքոնյան
Երևան 20.09.2019թ.
Նյութի աղբյուր. hima.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ