ԼՐԱՀՈՍ

լրահոս

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը

May 24, 2025, 8:54 pm

Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը

May 24, 2025, 9:38 am

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը

May 24, 2025, 9:24 am

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

May 21, 2025, 11:21 am

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան

May 19, 2025, 11:47 pm

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

May 19, 2025, 10:28 am

Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է

May 18, 2025, 11:19 pm

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

May 14, 2025, 7:25 pm

Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»

May 14, 2025, 2:52 pm

«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ

May 14, 2025, 1:39 pm

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

May 14, 2025, 12:38 am

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

May 12, 2025, 12:50 am

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

Պուտինի նոր նշանակումն Արցախի ուղղությամբ

September 11, 2019, 2:58 am

4045

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Գրիգորի Կարասինին ՌԴ ԱԳՆ տեղակալի, պետական քարտուղարի պաշտոնից ազատելու մասին: Նրա փոխարեն Պուտինը ՌԴ ԱԳՆ պետական քարտուղարի, փոխնախարարի պաշտոնին է նշանակել Եվգենի Իվանովին, որն ըստ ՌԻԱ Նովոստիի մինչ այդ եղել է ՌԴ ԱԳՆ նախարարի տեղակալ:

Կարասինը պաշտոնից ազատվել է թոշակի տարիքի՝ 70-ամյակը լրանալու կապակցությամբ:

Ռուսաստանի ԱԳՆ-ում տեղի ունեցած այդ փոփոխությունը հետաքրքիր է, ելնելով այն իրողությունից, որ Կարասինի կարգավիճակի տիրույթում էր նաեւ արցախյան հարցը: Մասնավորապես, այդ կապակցությամբ հուլիսին հրապարակում էր արել ռուսական Կոմերսանտը, գրելով, որ Կարասինին փոխարինողների շարքում ամենահավանականը Իվան Վոլինկինի նշանակումն է:

Վոլինկինի նշանակումը թերեւս բավական անցանկալի էր Հայաստանի, Արցախի համար, հաշվի առնելով այն, թե ինչ դերակատարում է ունեցել Վոլինկինը նախորդ տարիներին, երբ աշխատում էր Հայաստանում ՌԴ դեսպան:

Վոլինկինը այդ պաշտոնին էր նշանակվել 2013 թվականին: Գործնականում այդ ժամանակ վճռորոշ ու եզրափակիչ փուլ մտավ Հայաստանը Եվրասոցացման ուղղությունից կտրելու ու Եվրասիական միությանը բռնակցելու գործընթացը, որն ուղեկցվում էր Սերժ Սարգսյանի նկատմամբ թե արտաքին, թե նաեւ ներքին ճնշումով: Ներքին ճնշման գործընթացի համակարգման վճռորոշ փուլի իրականացման առաքելությունն էլ թերեւս Վոլինկինի վրա էր, որն իր պաշտոնավարման ընթացքում աչքի ընկավ նաեւ Հայաստանի պետական ինքնիշխանությունն ու արժանապատվությունը շոշափող մի շարք աղմկոտ հայտարարություններով:

Այդ իմաստով, պետք է թերեւս արձանագրել, որ Հայաստանի համար «անցանկալի» անձի նշանակումը փաստորեն «շրջանցվել» է, հակառակ երկու ամիս առաջ Կոմերսանտի արած կանխատեսման:

Կզբաղվի՞ Իվանովը Արցախի ուղղությամբ, ինչպես Կարասինը՝ ի պաշտոնե: Իսկ պաշտոնավարման վերջին ամիսներին ՌԴ արդեն նախկին փոխարտգործնախարարն ու պետական քարտուղարը աչքի ընկավ Երեւանում 2019-ի գարնանն արած հայտարարությամբ, որ միջազգային հանրությունն ու Մինսկի խմբի համանախագահներն ունեն Արցախի հարցում պատերազմ թույլ չտալու կոնսենսուս:

Ի դեպ, 2019-ի հունիսին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ դա գործնականում խոստովանեց նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարը, որ միջազգային հանրությունը Բաքվին թույլ չի տալիս պատերազմել:

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա