ԼՐԱՀՈՍ

լրահոս

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը

May 24, 2025, 8:54 pm

Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը

May 24, 2025, 9:38 am

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը

May 24, 2025, 9:24 am

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

May 22, 2025, 9:45 am

«Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև

May 21, 2025, 2:56 pm

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ «Ռադիոլուրին» հանցավոր սխեմայից նոր անուններ են հայտնի դարձել

May 21, 2025, 1:09 pm

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում

May 21, 2025, 11:21 am

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

May 20, 2025, 11:02 pm

Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան

May 19, 2025, 11:47 pm

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

May 19, 2025, 10:28 am

Հայաստանում դեղերի փորձարկման մասին կեղծ հետաքննության ֆինանսավորումը ռուսական է

May 18, 2025, 11:19 pm

Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

May 17, 2025, 6:08 pm

Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

May 16, 2025, 2:25 pm

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

May 16, 2025, 2:21 pm

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը

May 16, 2025, 12:38 am

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացնում

May 15, 2025, 11:53 pm

Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

May 14, 2025, 7:25 pm

Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»

May 14, 2025, 2:52 pm

«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ

May 14, 2025, 1:39 pm

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

May 14, 2025, 12:38 am

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

May 12, 2025, 12:50 am

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՄԵՐ ՆԱՀԱՏԱԿ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԵՐԱԶԱԾ ԱՐՑԱԽՆ ԱՅԼԵՎՍ ՍԱՐԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ ՉԷ

September 10, 2019, 7:27 pm

5574

Երկու օր առաջ Արցախում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին հայաստանյան մամուլը գրեթե չանդրադարձավ, մինչդեռ ամենայն վստահությամբ կարելի է պնդել, որ 2020 թվականին մարտին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ, սա արցախյան քաղաքական ուժերի կարևորագույն զորատեսն էր, եթե իհարկե հաշվի չառնենք Սամվել Բաբայանի կողմից սահմանադրական փոփոխությունների պահանջով կազմակերպված ստորագրահավաքը:

Չափազանց կարևոր համարելով Սահմանադրական դատարանի որոշումից հետո Ռոբերտ Քոչարյանի դատավարության հարցում առաջացած գրեթե պատային իրավիճակի հանգուցալուծումն ու Ամուլսարի վաղուց արդեն քաղաքական դարձած էկոլոգիական խնդրի լուծումը, պնդել ու շարունակելու եմ պնդել, որ մեր ազգային ու պետական բոլոր հիմնահարցերի գորդյան հանգույցը Արցախն է, իսկ այն վերացնող ալեքսանդրյան սուրը՝ ազգային ու պետական մտածողությամբ օժտված, ուժեղ ու պատասխանատու իշխանությունը:

Հիմա ըստ էության:

Նախ պետք է ուրախությամբ արձանագրենք, որ ՏԻՄ ընտրություններն անցել են առանց էական խախտումների: Այս մասին են վկայում թե՛ արցախի բոլոր քաղաքական ուժերի և մասնակից թեկնածուների ներկայացուցիչները, թե՛ ընտրությունները վերահսկող հասարակական կազմակերպությունների զեկույցները: Ընտրախախտումների մեծ փորձ ունեցող իշխանության պարագայում այսպիսի ընտրություններն անհնարին կլինեին, եթե մի քանի, բարեբախտաբար իրենցից անկախ գործոններ, չօժանդակեին դրանց:

Առաջին. Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն ու դրան հաջորդած հիրավի աննախադեպ արդար ու թափանցիկ ընտրությունների փաստը չէր կարող արմատական փոփոխություն չկատարել Արցախի հասարակական գիտակցության մեջ, ինչը կարծում եմ ամենաէականն է:

Երկրորդ. Օգոստոի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստանձնած հանձնառությունը, այն է՝ երաշխավորել Արցախում անցկացվող ընտրությունների արդարությունն ու թափանցիկությունը, մեծ ցանկության դեպքում անգամ չէր կարող անտեսվել պաշտոնական Ստեփանակերտի կողմից:

Երրորդ. Տասնամյակներ շարունակ իր ապօրինի իշխանությունը վերարտադրող կլանը այն աստիճանի է հեղինակազրկվել, որ նրա կողմից արված յուրաքանչյուր անգամ դրական քայլը հասարակության կողմից աներկբա մերժման է արժանանում: Նախընտրական շրջանում իշխանության ներկայացուցիչներն այդպես էլ չհամարձակվեցին բացահայտորեն պաշտպանել որևէ թեկնածուի, հստակ գիտակվելով, որ այդպիսով ուղղակի կզրոյացնեն նրա ընտրվելու հնարավորությունը:

Չորրորդ և ըստ իս ոչ պակաս կարևոր գործոնը արցախյան քաղաքական գործընթացներում Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ Սամվել Բաբայանի ակտիվ ներգրավվածությունն է: Անկախ այն բանից, որ վերջինիս ապօրինաբար զրկել են գրանցումից (այս հարցով դատական գործընթացը դեռ շարունակվում է), որ իշխանություններն ամեն բան անում են նրա կողմից առաջարկված սահմանադրական բարեփոխումները տապալելու համար, որ նրա հիմնած քաղաքական կուսակցությունը դեռևս չի հասցրել հիմնադիր համագումար անցկացնել, արցախյան քաղաքական դաշտում Սամվել Բաբայանի գոյության փաստն անգամ ամուր զսպաշապիկ է կոռումպացված իշխանությունների ու նրանց մանկլավիկների համար:

Եթե սրան գումարենք նաև այն փաստը, որ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին մասնակցել են մոտավորապես 67 000 ընտրող, իսկ Սամվել Բաբայանի կողմից կազմակերպված ստորագրահավաքի ընթացքում, չնայած աննախադեպ ճնշումներին ու արգելքներին, ավելի քան 25 000 ստորագրություն է հավաքվել, ապա պատկերն ամբողջական կդառնա:

Այնպես որ ամեն բան դեռ առջևում է և մեր ու մեր նահատակ ընկերների երազած Արցախն այլևս սարերի ետևում չէ:

Արամ Ավետիսյան

Ազատամարտիկների Դաշինքի վարչության անդամ

Նյութի աղբյուր. hima.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա