ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
May 12, 2025, 12:50 am
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Կրակոցներ եւ կողոպուտ. ինչ է կատարվում եւ ինչ անել
September 8, 2019, 3:25 pm
3370
Սեպտեմբերի 7-ին Հյուիսսային պողոտայում հերթապահող ոստիկանները ստացել են տեղեկություն, որ կրակոց է հնչել պողոտայում գտնվող ժամացույցների խանութի ուղղությամբ: Պարզվել է, որ կրակողը եղել է Կոտայքի մարզի 23-ամյա մի բնակիչ: Օրեր առաջ կրակոցներով «ռազբորկա» էր տեղի ունեցել Մալաթիայում, որտեղ կրակել էին մի խանութի սեփականատիրոջ ուղղությամբ:
Կրակոցների մասին տեղեկությունները լրահոսում հայտնվում են բավականին հաճախ:
Դրան զուգահեռ, նախօրեին տեղեկություն է տարածվել քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի կողոպուտի մասին: Նրան կողոպտել են շենքի շքամուտքում, մեկը հրել է, մյուսը խլել ձեռքի թանկարժեք հեռախոսը: Կողոպտիչները բնականաբար փախել են: Համացանցում արձագանքները հուշում են, որ հանրության մի զգալի մասը հարձակումը չի համարում զուտ կողոպուտ, այլ դիտարկում են Սաֆարյանի գործունեության համատեքստում, որն իր ֆեյսբուքյան էջում աշխուժորեն քննադատում է նախկին իշխանությանը, մասնավորապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Մյուս կողմից, արդյոք այդպիսի ակնառու համատեքստի պարագայում որեւէ մեկը չէր պատկերացնի, որ կողոպտելով քաղաքագետին, առաջինը հարվածի տակ է դնում հենց այն շրջանակին, որի խիստ քննադատությամբ աչքի է ընկնում Ստեփան Սաֆարյանը:
Թե՞ որեւէ այլ շրջանակ կարող էր օգտագործել այդ հանգամանքը իր խնդիրները լուծելու համար, շատ լավ հասկանալով, որ կասկածն առաջինն ուղղվելու է հենց այն շրջանակ, որին քննադատում է քաղաքագետը: Համենայն դեպս նկատելի է, որ տեղի ունեցածը դատապարտելու առիթը շատ շրջանակներ օգտագործում են թե նախկին, թե նոր իշխանությանը կոշտ քննադատելու եւ կառավարելու անկարողության համար մեղադրելու համար:
Ունի՞ տեղի ունեցողը որեւէ այդպիսի համատեքստ: Դրա պատասխանը պետք է տան իրավապահները, որոնք եւս հայտնվել են քննադատության թիրախում: Քննադատողները խոսում են այն մասին, որ ոստիկանությունը չի տիրապետում իրավիճակին:
Ոստիկանության աշխատանքի վերաբերյալ այդ գնահատականները նոր չեն: Դրանք առկա են ամիսներ շարունակ, տարբեր առիթներով: Այստեղ թիրախում է ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը հուլիսի 5-ին Սահմանադրության տոնի առիթով ստացավ գեներալի կոչում:
Ակնառու է, որ առիթներն օգտագործվում են Օսիպյանին թիրախավորելու համար, թեեւ խորքային առումով, ըստ ամենայնի, բուն նպատակը պարզապես հանրության շրջանում քաոսի, անկառավարելիության, անպաշտպանության զգացում առաջացնելն է: Մյուս կողմից, առնվազն հարց է, թե արդյոք առիթները չեն առաջանում իսկապես աշխատանքային արդյունավետության պակասից, թե՞ պարզապես փոխվել է մեդիա ստատուս-քվոն, եւ իրավիճակը ներկայում մատուցվում է ավելի «հնչեղ», քան մինչ հեղափոխությունը:
Համենայն դեպս ակնառու է, որ իրավիճակը պահանջում է շատ ավելի որոշակի գործողություն եւ ընդհուպ նախաձեռնողականություն, թե ոստիկանությունից, թե իշխանությունից ընդհանրապես: Ընդ որում, այդ հատկանիշները հաճախ ասոցացվում են այսպես ասած «թավիշը» մի կողմ դնելու եւ «մահակ» վերցնելու հետ:
Մինչդեռ խնդիրը ամենեւին այդտեղ չէ, որովհետեւ ինչ որ առումով շատերի մոտ կա նաեւ հենց այդպիսի իրադրության հասունացման շահառություն, որտեղ տուժողը լինելու է հանրային իշխանությունը, իսկ շահողը հանրությունը չէ, որ լինելու է:
Հարցը գտնվում է խնդիրների ձեւակերպման եւ իրագործման մակարդակում, խոշոր հաշվով բոլոր ուղղություններում նոր իրավիճակ եւ «դիսկուրս» ձեւավորելու ուղղությամբ, որովհետեւ այն «ներկայի ու նախկինի» հավերժական հարաբերությունների պարզաբանման տիրույթում թողնելու պարագայում թե թավիշն է լինելու անպետք, թե մահակը:
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ